Կառավարության դերը զրոյական է

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շե­փորահարում է վիճակագ­րական տվյալներն այն մա­սին, որ այս տարվա առա­ջին կիսամյակում Հայաս­տանից արտահանումն աճել է: Ու, բնականաբար, դա վերագրում է իր գործունեու­թյունը: Այսինքն, կառավա­րությունը լավ է աշխատել, ինչն էլ բերել է արտահանման ծավալների աճի: Հասկանալու համար, թե որքանով է դա մոտ իրականությանը, ուսում­նասիրենք արտահանման կա­ռուցվածքը: Արտահանման ծա­վալներն իրոք աճել են, և դա ուրախալի փաստ է՝ անկախ ամեն ինչից: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստա­նից արտահանվել է 994 միլիոն դոլարի ապրանք՝ անցած տարվա 821.6 միլիոնի դիմաց: Աճը կազմել է ավելի քան 172 միլիոն դոլար կամ 21 տոկոս: Տպավորիչ աճ է, ինչ խոսք: Հիմա ուսումնասիրենք, թե որքանով է դա կառավարու­թյան «շնորհքը»: ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համա­ձայն, այս տարվա առաջին կի­սամյակում Հայաստանից արտա­հանվող ապրանքների ամենահզոր աճը ապահովել է հանքարդ­յունաբերությունը: Գունավոր մետաղների հանքաքարերի արտա­հանումը աճել է 95 միլիոն դոլարով՝ հասնելով 260 միլիոն դոլարի: Պարզապես համաշխարհային տնտեսությունը փոքր-ինչ կայու­նանալու միտումներ է ցույց տալիս, գունավոր մետաղների գները փոքր-ինչ աճել են, մեր հանքարդյունահանողներն էլ, օգտվելով առիթից, ավելի շատ են «քերել» ընդերքը: Կառավարության դերը այս աճի գործում զրոյական է: 24 միլիոն դոլարով աճել է սպիրտային խմիչքների, ավելի կոնկրետ՝ կոնյակի արտահանու­մը: Այստեղ գործ ունենք ընդամե­նը կորցրած դիրքերը վերականգ­նելու և նոր շուկաներ գտնելու հետ: Դա հաստատ չի արել կա­ռավարությունը»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am