Ցմահ դատապարտյալների հարազատների բաց նամակը նախագահին

Մեծարգո պարոն Նախագահ, մեծ հույսով ու հավատով ձեզ են դիմում մի խումբ ծնողներ ու հարազատներ՝ մահապատժի դատապարտված, իսկ այնուհետև <<ներված>> ու ցմահ դատապարտվածների ծնողներ ու հարազատներ։ Մենք երկու տասնամյակից ավելի տեսել ենք բազմաթիվ անարդար որոշումներ ու սուտ խոստումներ՝ տրված տարբեր պետական կառույցների պաշտոնյաներից՝ սկսած նախկին նախագահ պարոն Ռ․Քոչարյանի <<ներումից>> մինչև այսօրվա արդարադատության ոլորտի բոլոր կառույցներից, որոնց երբևէ չի հետաքրքրել, թե ինչ են զգում դատապարտյալների հարազատներն իրենց ամեն մի սուտ դուրս եկած խոստումից հետո։ Ինչեր ասես, որ չեն խոստացել ու ստել․ գործերի վերանայում, ներում, վաղաժամկետ ազատման հնարավորություն և այլն, բայց․․․ Մեր երկրում իրավական լուրջ խնդիր կա, որը պահանջում է անհապաղ լուծում, քանի որ ցմահ դատապարտյալների թիվը ամսեամիս նվազում է նրանց առողջական վատ վիճակի պատճառով։ Եվ այդ իրավական խնդիրը ունակ եք լուծելու միայն Դուք։ Մենք կարծում էինք, որ 2017թ․ հուլիսի մեկին ուժի մեջ մտած վաղաժամկետ պայմանական ազատման մասին օրենքը գոնե սայլը տեղից կշարժի, բայց դա էլ էր խաբեություն։ Վերջապես ինչու՞ օրենքը չի գործում, ինչու՞ պայմանական վաղաժամկետ չեն ազատվում, ինչու՞ ներում չի շնորհվում։ Ինչու՞ ՀՀ-ը ցույց չի տալիս ամբողջ աշխարհին, որ մեր երկրում գործում է օրենքը, որ մենք ունենք արդարադատություն։ Ք․Կ․Հ-ի կողմից լավ բնութագրեր ստացած դատապարտյալներին վաղաժամկետ ազատման անկախ, <<անկողմնակալ ու անաչառ>> հանձնաժողովի անդամները որակում են <<ոչ պատշաճ վարքագիծ>> ունեցողների, ինչը շատ չի տարբերվում նախորդ որակումից՝ <<բարձր ռիսկայնություն>> ունեցող։ Այս անելանելի իրավիճակը ստիպում է մարդկանց գնալ ծայրահեղ ու անկանխատեսելի քայլերի, ինքնասպանության փորձերի։ Արդեն կան հոգեպես անկայուն ու խախտված անձինք, մահվան դեպքեր։ Այս խնդիրը լուծում է պահանջում, կտրուկ քայլեր, հստակ դիրքորոշում։ Հարգարժան պարոն Նախագահ, Դուք մեր միակ հույսն եք, Ձեր ներումը միակ հնարավորությունն է մեր ընտանիքի անդամին նորից վերագտնելու ։ Խնդրում ենք լուծում տալ այս հարցին՝ միավորելով ու երջանկացնելով մի քանի տասնյակ ընտանիքների։ Հարգանքներով ՝ ցմահ դատապարտյալների հարազատներ

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am