«Ադրբեջանն ավելի լավ է զենք գնի Ռուսաստանից». Իսագուլյան

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ որևէ տարօրինակ բան չկա Մինսկի խմբի ամերիկացի ներկայիս համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ: Ըստ նրա՝ այն ժամանակ, երբ հանդիպումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում քննարկվում է ԼՂ հիմնախնդիրը, համանախագահող երկրների տարբեր ներկայացուցիչներ համատեղ հայտարարություններ են անում.  «Հոգլանդի վերջին հայտարարությունը չի բացառվում, որ պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Սոչիում Պուտինի հետ։ Համանախագահող երկրների ներկայացուցիչներն ամեն անգամ փորձում են հիշեցնել հետևյալը՝ հարցի քննարկման ժամանակ նկատի ունեցեք մեզ և մեր տեսակետը, և հնչեցնում են ինչ-որ տեսակետ, որն ընդհանուր է, որը 1992  թվականից մինչև հիմա լուրջ փոփոխության չի ենթարկվել»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը: Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին՝ ասաց, որ Ադրբեջանը հնարավորություն ուներ եւ կարող էր զենք գնել ցանկացած մեկից. «Իսրայելից գնած զենքի քանակը չի զիջում ՌԴ-ից զենքի գնման քանակին, մոտ 5 մլրդ դոլարի զենք Ադրբեջանը գնել է Իսրայելից, հնարավորություն ուներ գնել Պակիստանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից: Այդ պարագայում մենք որեւէ երկրի հետ կոշտ խոսելու իրավունք չունենք: Երբ Ռուսաստանն է կատարում այդ գործարքն Ադրբեջանի հետ, Հայաստանը, որպես ռազմավարական գործընկերոջ, այդ հարցը բավականին սուր բարձրացնում է ՌԴ-ի առաջ եւ սա պատճառ է դառնում, որ Հայաստանը կարողանա այդ զենքը ձեռք բերել միանգամայն ուրիշ գներով»:  

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am