Տնտեսական աճի հետ իշխանությունները շատ քիչ կապ ունեն. Սուրեն Պարսյան

«Փաստ» օրաթերթը գրում է. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի համախառն ներքին արդյունքի տարեկան տվյալները, համաձայն որոնց՝ ՀՆԱ-ի աճը կազմել է 12,6 տոկոս: Թեմայի շուրջ զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որի խոսքով, այս աճը խթանել են ռուս ռելոկանտները՝ Հայաստան բերելով 4 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի գումար։ Տնտեսագետն ասում է՝ տնտեսական աճի հետ իշխանությունները շատ քիչ կապ ունեն:

«Բարձր աճի մասին ինքնագովքը թողնենք իշխանության ներկայացուցիչներին: Իրականում երկրի տնտեսության որակական և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է դիտարկել նաև ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխությունը, այսինքն՝ որ ոլորտը ՀՆԱ-ի մեջ ինչ մասնաբաժին ունի։ Օրինակ՝ 2022 թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցել 0,7 տոկոսային կետով, ինչի հետևանքով այս ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է՝ կազմելով 10,4 տոկոս։ Այս ոլորտում է զբաղված Հայաստանի աշխատուժի մոտ 1/3-ը։ Գյուղատնտեսության ոլորտը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգային նշանակություն ունի։ 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով գյուղատնտեսական նշանակության խոշոր հողատարածքներ են կրճատվել, արդեն սահմանապահ դարձած բնակավայրերի տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազել է, բնակչության արտահոսք կա»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծել է տնտեսագետը՝ շեշտելով, որ պետական ծրագրերն այս ոլորտում ցածր արդյունավետություն ունեն:

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա 2022-ին ոլորտն աճել է 18,8 տոկոսով, որը, տնտեսագետի խոսքերով, հիմնականում պայմանավորված էր բնակարանաշինությամբ և ասֆալտապատմամբ: «Այս աճը պայմանավորված չէ նոր արտադրական ենթակառուցվածքներով, գործարաններով, որը կնպաստեր երկարաժամկետ և որակյալ տնտեսական զարգացման։ 2022-ին շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել է 0,2 կետով՝ հասնելով 6,8 տոկոսի։ Վերջին տարիների ընթացքում պետության և բանկային համակարգի կողմից խթանվող հիպոտեկային շուկայի հախուռն աճն ապագայում կարող է լուրջ գլխացավանք դառնալ»,-ասաց նա՝ նկատելով, որ 2022-ին երկնիշ աճ է գրանցել առևտրի ոլորտը, ինչի արդյունքում էլ առևտրի մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել է 0,6 կետով՝ հասնելով 11,8 տոկոսի։

«Անցած տարվա առևտրի աճը հիմնականում ապահովել է մեծածախ առևտուրը, որը պայմանավորված է Ռուսաստանից հոսող խոշոր գումարներով և դեպի Ռուսաստան վերարտահանման ծավալների աճով։ Մանրածախ առևտուրը գրեթե մնացել է նույն մակարդակի վրա»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը՝ շեշտելով, որ 2022-ը վերականգնման տարի էր զբոսաշրջության ոլորտի համար, և ոլորտի ճգնաժամային իրավիճակը մեղմել է ռուս զբոսաշրջիկների թվաքանակի զգալի աճը: Մեր զրուցակցի խոսքով, անցած տարի Հայաստան է ժամանել 790397 ռուս զբոսաշրջիկ, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ 2,2 անգամ ավելի է: ՏՏ ոլորտի մասնաբաժինն էլ, Սուրեն Պարսյանի խոսքով, ՀՆԱ-ում ավելացել է 0,6 կետով՝ հասնելով 4,5 տոկոսի։

Այս ոլորտի աճը, տնտեսագետի դիտարկմամբ, պայմանավորված է ռուսական ՏՏ ընկերությունների գործունեությամբ. «Անցած տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիները Հայաստանում բացել են ավելի քան 6000 նոր ընկերություն, որոնց գերակշիռ մասը գործում է ՏՏ ոլորտում։ Հարկ է հիշեցնել, որ ՀՀ կառավարության գործունեության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026-ը կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7 տոկոսը։ Դրամի գերարժևորման պատճառով հայկական ՏՏ ընկերությունները լուրջ խնդիրներ ունեին, բազմաթիվ ընկերություններ փակվել են, կրճատել աշխատակիցներին, աշխատավարձերը։ Ներկայում ՏՏ շուկայում պահանջարկը զգալի նվազել է, և քիչ հավանական է, որ գործող փոխարժեքի պայմաններում տեղական ՏՏ ընկերությունները կկարողանան արագ վերականգնվել։ Ռուսական ընկերությունների վերադարձից հետո ՏՏ ոլորտի շրջանառության կտրուկ անկում կունենանք»:

Մյուս ոլորտին անդրադառնալով՝ նա շեշտեց, որ 2022-ի տնտեսական աճի հիմնական շահառուն հանդիսանում է բանկային համակարգը: «Մասնավորապես, ֆինանսական ոլորտի շրջանառությունն ավելացել է 46,9 տոկոսով, ինչը թույլ է տվել ՀՆԱ-ի մեջ այս ոլորտի մասնաբաժինն ավելացնել 2,1 կետով՝ հասցնելով 8 տոկոսի։ Հայաստանում գործող 17 բանկերը 3 անգամ ավելացրել են իրենց շահույթը՝ գլխավորապես նրանց կողմից մատուցված ծառայությունների և վարկային տոկոսադրույքների աճի հաշվին։ Ֆինանսական համակարգի այս աճը տնտեսության մեջ որակական փոփոխություններ չի բերել։ Ճիշտ հակառակը. անցած տարվա ընթացքում նվազել է բիզնեսի վարկավորումը, ավելացել է բնակչության վարկավորումը՝ ի հաշիվ սպառողական և հիպոթեկային վարկերի։ Երևանում կառուցվող շուրջ 300 բնակելի շենքերի կառուցման վարկավորումը հիմնականում իրականացրել են բանկերը, և այդ բնակարանները չիրացնելը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայի փլուզման, որից տուժելու են բոլորը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ս. Պարսյանի խոսքով, անշարժ գույքի հետ կապված գործարքների մասնաբաժինը 2022-ի ընթացքում շարունակել է աճել. «Այս ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 7,9 տոկոս։ Այս աճին նպաստել է ռուս ռելոկանտների հոսքը, ինչը կտրուկ ավելացրեց պահանջարկը անշարժ գույքի վարձակալության շուկայում։ Բնակարանների վարձավճարները 2-3 անգամ ավելացան, սակայն այդ նույն ժամանակահատվածում վարձով ապրող մարդկանց եկամուտները չավելացան 2-3 անգամ, ինչը լրացուցիչ խնդիրներ առաջացրեց նրանց համար։ Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ 2022-ի տնտեսական աճը չի բարելավել Հայաստանի տնտեսության կառուցվածքային խնդիրները. շահույթների գերկենտրոնացում է եղել, տրանսֆերտներից կախվածությունն էլ ավելի է խորացել, անշարժ գույքի փուչիկն էլ ավելի է մեծացել, պարենային անվտանգությունն էլ ավելի է թուլացել և այսպես շարունակ: Երկրի տնտեսական քաղաքականությունը չի կարող կարճաժամկետ թիրախներ ունենալ և մշտապես սպասարկել ֆինանսաբանկային համակարգի շահերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Անթալիայում ավտոբուս է շրջվել. կան մեծ թվով զոհեր և տուժածներ Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա. լրագրող Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը. «Հետք» Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ պարտություն Ստամբուլ–Թեհրան չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է Քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am