«Ոչինչ, դեպքը եղել է, դուք էլի երեխա կունենաք». բժիշկը մահացած նորածնի ծնողներին

2015թ. նոյեմբերի 19-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այդ մասին «Փաստինֆո»ն տեղեկացել է Քննչական կոմիտեից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախածննդյան փուլում երեխայի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: 25-ամյա Լարիսա Շահբազյանը հղիության մինչև 34 շաբաթականը գտնվել է Արմավիր մարզի բժշկի հսկողության ներքո, սակայն կնոջ մոտ նկատվել է պտղաջրերի արտահոսք և  34 շաբաթականում հղին տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ  12 օր գտնվել է բժիշկների հսկողության ներքո : «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում  ծննդկանի տեգրը՝ Ա. Քոչարյանը, ով մասնագիտությամբ ևս բժիշկ է, նշել է, որ եղբոր կնոջ առաջին հղիությունն է եղել և հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի առաջացել, երեխայի քաշը եղել է նորմալ, «Շենգավիթ» ԲԿ ընդունվելիս  երեխայի քաշը եղել է 2կգ 450 գրամ, ծննդաբերության ժամանակ՝  2կգ 750 գրամ: Հղիին բուժող բժիշկը, ով, ըստ Քոչարյանի,  եղել է  բժշկուհի Անին, 12 օր շարունակ հսկել է հղիին, անհրաժեշտ դեղորայք է նշանակել, իսկ երեխայի ծնվելու օրը՝ նոյեմբերի 19-ին, կնոջ հարազատներին վստահեցրել է, որ երեխայի մոտ խնդիր չկա: Երեխայի հորեղբայրը նշում է նաև, որ փոքրիկի մահվան օրը հերթապահ բժիշկը եղել է Նարինեն: Քոչարյանը գտնում է, որ երեխան մահացել է բժշկուհու կողմից  պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով:  Կասկածի տակ չդնելով  նրա լավ մասնագետ լինելու հանգամանքը` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ  տվյալ պարագայում բժշկուհին իր պարտականություններում թերացել է: Մահացած երեխայի հորեղբայրը նշում է, որ հղիին ծնդալուծելուց  մեկ ժամ առաջ բժշկուհի Նարինեն հարազատներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է և կինը բնական ճանապարհով կունենա փոքրիկին, սակայն քիչ անց բժիշկը մոտեցել է հղիին, ով արդեն պատրաստվում էր գնալ ծնարան և ասել, որ երեխայի սրտի բաբախը չեն լսում՝  նա արդեն մահացած է: Հղին բնական ճանապարհով ծննդալուծվել է,  սակայն արդեն տեղյակ են եղել, որ երեխան մահացած է, «պորտալարն ամբողջությամբ փաթաթված էր երեխայի պարանոցին, տվյալ հատվածում երեխայի պարանոցի մաշկն ամբողջությամբ վնասված էր»,- ասաց մահացած երեխայի հորեղբայրը: Ըստ նրա՝ բժիշկների անուշադրության հետևանքով իրենք կորցրեցին իրենց առողջ երեխային: «Ես նորմալ առողջ երեխա եմ տվել իրենց, հղին ծայրահեղ վիճակում չի բերվել հիվանդանոց, ավելին, շուրջ 12 օր իրենց հսկողության տակ է եղել, և եթե կար խնդիր, ապա թող նախապես կանխեին»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժիշկները մեկը մյուսի վրա են գցել, որի հետևանքով տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը: Նրա կարծիքով, եթե կեսարյան հատում կատարեին, ապա փոքրիկին կփրկեին: «Թող իրենք ապացուցեն, ինչ  է նշանակում այս մահը, կաթվածային մահ տեղի չի ունեցել, ես տեսել եմ խեղդոց, այն դեպքում, երբ արագ կեսարյան հատում կատարվեր՝ երեխան ողջ կմնար», -ասել է Քոչարյանը` հավելելով, որ բժիշկը հայտարարել է, թե կեսարյան հատման ցուցում չկար: «Փաստինֆո»-ի րուցակցի ներկայացմամբ` ողբերգական դեպքից հետո բուժանձնակազմից որևէ մեկը չի ներկայացել հղիի հարազատներին և չի հայտնել, թե ի վերջո որն է եղել երեխայի մահանալու  պատճառը:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am