Կարգը խստացվել է

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով ստեղծվել է Փրկարար ծառայությունում սկզբնական սպայական պաշտոններում նշանակելու համար մրցույթի անցկացման հանձնաժողով: Սահմանվել են նաև մրցութային հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և մրցույթի չափորոշիչները: Հանձնաժողովը մրցույթն անցկացնում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՓԾ կրտսեր խմբի պաշտոններից սկզբնական (լեյտենանտ) սպայական պաշտոններում նշանակվող, ինչպես նաև պահեստազորից, այլ պետական մարմիններից և փրկարարական ծառայության սկզբնական սպայական պաշտոններում նշանակվելու համար դիմած քաղաքացիներից փրկարարական ծառայության անցնող անձանց գործնական ունակությունների, մասնագիտական պատրաստվածության, անձնական, բարոյական հատկանիշների, կրթության, առողջական, հոգեբանական և ֆիզիկական պատրաստականության վիճակը ստուգելու համար: Ընդհանուր զարգացվածության և գիտելիքները ստուգելու համար կիրառվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմված հարցաշարեր: Մրցույթի արդյունքներով թափուր պաշտոնի նշանակման համար առավելություն տրվում է մրցութային կարգով առավելագույն արդյունք ցուցաբերած, իսկ հավասար արդյունքների դեպքում՝ ավելի երկար ծառայողական ստաժ ունեցող ծառայողներին: Օրերս տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ: Սպայական պաշտոններում նշանակվելու համար անցկացվող մրցույթին մասնակցել է 26 մարդ, որոնցից 10-ը չեն հաղթահարել ֆիզիկական պատրաստվածության նվազագույն շեմը և չեն մասնակցել հետագա փուլերին: Հաշվի առնելով ֆիզիկական պատրաստվածությունը, հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական չափորոշիչները, ատեստացիայի միավորները, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության արդյունքները՝ հանձնաժողովը հաղթող է ճանաչել 6 դիմողի, որոնք կստանան փ/ծ լեյտենանտի կոչում և ծառայության կանցնեն ՓԾ օպերատիվ կառավարման, ինչպես նաև Երևանի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում: Ելնելով ցուցաբերված գիտելիքի և պատրաստվածություն բարձր աստիճանից՝ հանձնաժողովն առաջարկել է ղեկավարությանը համապատասխան թափուր հաստիքի դեպքում ևս 3 փրկարար ծառայողի նշանակել սպայական պաշտոնի:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am