Մեքենայից ծխախոտ նետողները կտուգանվեն 24 հազար դրամով. կազմվել է տուգանքների ցանկը. armtimes.com

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ: Նախարարությունն առաջարկում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նախագծում արդեն հստակ ձեւակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեպքում: Armtimes.com-ը ստորեւ ներկայացնում է օրենսդրական փաթեթից առանձնացված ավելի հաճախ հանդիպող դեպքերը:Շրջակայքում մինչեւ 2 կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք: Տուգանքի այս տեսակի մեջ, բնականաբար, մտնում է նաեւ ծխախոտի մնացորդ եւ այլ առարկաներով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքերը:Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է կազմում:Շրջակայքում մինչեւ 5 հատ անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը), առաջացնում է տուգանք 30 հազար դրամի չափով, 5-ից ավելի անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը)` 100 հազար դրամ տուգանք:Մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ, կտրող եւ ծակող առարկաներով (ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ), նետելն առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով: Մինչեւ 1 խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտումն առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 100 հազար դրամի չափով: 1 խորանարդ մետրից ավելի շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում 200 հազար դրամիչափով:Տարածքի աղտոտումն ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ կենսաբանական նյութերով առաջացնում է տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը մինչեւ 1 խորանարդ մետր ծավալի կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց դեպքում 30 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը 1 խորանարդ մետր ծավալը գերազանցող կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով, իսկ  իրավաբանական անձանց նկատմամբ 400 հազար դրամի չափով:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am