Վարչապետի համար անձեռնմխելի պաշտոնյաները

«Հակական ժամանակ» օրաթերթը գրում է. «Խոսրովի արգելոցի և Արտավանի հրդեհների թեժ օրերին կանխատեսել էինք, որ կառավարության առաջիկա նիստում դիտարժան է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունը բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ: Աղետն ու դրա կանխարգելման և հաղթահարման աշխատանքներում ի հայտ եկած բացերը ենթադրում էին, որ խնդիրը կքննարկվի կառավարության նիստում, երկու նախարարները զեկուցումով հանդես կգան, վարչապետը հարցեր կտա և այլն: Այսօր հրդեհից և վարչապետի արձակուրդից հետո կառավարության առաջին նիստն էր, բայց այդպես էլ որևէ դիտարժան տեսարանի ականատես չեղանք: Կառավարության նիստի ողջ ընթացքում հրդեհների թեման առհասարակ չշոշափվեց: Ոչ հարց, ոչ պատասխան, ոչ զեկույց: Ոչ մի բառ: Սա նորմալ չէ, որովհետև հապա որտե՞ղ, եթե ոչ կառավարության նիստում պետք է քննարկվեին բացերը, թերությունները, հնչեին վերականգնողական աշխատանքների ուղղություններն ու ժամկետները: Մի քանի օր առաջ «բազեների» հետ հանդիպումից հետո վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատասխանատու նախարարները պաշտոնա՞նկ կարվեն, ասել էր. «Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմերը, մեր կառավարիչները ինչպե՞ս են արձագանքել, ո՞նց են արել, պատրա՞ստ են եղել, թե՞ չէ: Անկախ նրանից` մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ»: Կառավարության նիստում վարչապետն առնվազն պետք է իր նշած վերլուծություններն անելու հանձնարարական տար, ինչը նույնպես չի արել: Ինչպես արդեն նշել ենք, երկու նախարարները վարչապետի համար անձեռնմխելի պաշտոնյաներ են, եթե նույնիսկ նա այսօր էլ վերլուծություն ու համոզմունք ունենա, որ նրանք լավ չեն աշխատել, ապա չի կարող նրանց ազատելու որոշում կայացնել: Կյանքը ցույց տվեց, որ նա նույնիսկ չկարողացավ նրանց թույլ և ուժեղ կողմերը վերլուծելու հանձնարարական տալ: Եվ ընդհանրապես, այդ թեմայով հանձնարարականներ առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանն է տալիս, որի մոտ մի քանի խորհրդակցություններ եղան: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն օրեր առաջ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հստակ ձևակերպեց իրավիճակը: «Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է և, բնականաբար, որևէ գործողություն՝ հրաժարական կամ դիմում հեռանալու մասին՝ քաղաքական գործընթաց է։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅ Դաշնակցություն կուսակցության և հանրապետության նախագահի որոշումների հիման վրա և, բնականաբար, որևէ գործողություն պետք է դիտարկվի նաև այդ համատեքստում»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Սա նշանակում էր նաև, որ վարչապետն էլ չի կարող իրեն պաշտոնանկ անել, քանի որ այդ պաշտոնը զբաղեցնում է Սերժ Սարգսյանի որոշմամբ: Կառավարության նիստի բացը լրացնելու համար նախարարներն անմիջապես հետո համատեղ ասուլիս տվեցին, բացատրություններ ներկայացրին: Ասուլիսում նույնիսկ հուզիչ հայտարարություններ եղան, օրինակ, որ հրդեհից հետո Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը դարձել են մարտական ընկերներ: Այդ օրերին հանրությունը դրանում համոզվելու առիթներ շատ ունեցավ, որովհետև լրատվական թողարկումներում երկու նախարարները քափ ու քրտինքի մեջ, ուս ուսի պայքարում էին հրդեհի դեմ: «Ֆեյսբուքում» նույնիսկ տվյալներ էին հայտնվում, թե օրական քանի կիլոմետր են նրանք ոտքով անցնում: Մինչդեռ այդքան քայլելու կարիք չէին ունենա, եթե, ասենք, արգելոցի տարածք ժամանակին մուտք գործած լինեին բարձր տեխնոլոգիաները կամ հասարակ բջջային կապը: Բայց մի հարց է խիստ անհանգստացնում: Անպայման պետք է աղետնե՞ր լինեն տեղից շարժվելու համար: Պետական գերատեսչությունները և դրանցում աշխատող պրոֆեսիոնալները նրա համար չե՞ն, որ կանխատեսեն հարվածների ուղղությունները, դրանք կանխեն կամ նվազագույն կորուստներով դիմակայելու պայմաններ ստեղծեն: Պետք չէր սպասել ապրիլյան պատերազմին, որպեսզի դրանից հետո մեկ տարվա ընթացքում առաջնագիծն անճանաչելիորեն փոխվեր: Պետք չէր սպասել հրդեհին, որպեսզի դարերի պատմություն ունեցող եզակի արգելոցում Wi-Fi տեղադրեին: Հիմա քաղաքապետարանը չպետք է սպասի, որ գերծանրաբեռնված, անսարք ու հնամաշ երթուղայինների շահագործման հետևանքով աղետ տեղի ունենա, մարդկային զոհեր լինեն, որպեսզի դրանք շահագործումից հանվեն և նոր տրանսպորտային հակակարգի ներդրման՝ արդեն տարիներ ձգձգվող գործընթացը ամիսների ընթացքում կյանքի կոչվեն: Պետք չէ սպասել երաշտի՝ ոռոգման խնդիրը լուծելու համար: Պետք չէ սպասել ատոմակայանի վթարի և պոստֆակտում լուծել խնդիրները: Իհարկե, որևէ աղետից հետո պատասխանատու որևէ պաշտոնյա իր շքեղ աշխատասենյակից և ծառայողական մեքենայից չի զրկվի, բայց պետությանը, քաղաքացիները կարող են անդառնալի կորուստներ ունենա»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am