Վարչապետի երազանքների փողոցը. ինչ է կատարվում «Կումայրիում»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցի շինաշխատանքները սկսել են դանդաղ իրականացնել: Այս տեղեկությանը զուգահեռ, թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի իր վերջին այցի ժամանակ նշեց, որ փողոցը լուսավորությամբ, նստարանների ու ծաղկամանների կահավորմամբ սեպտեմբերից հանձնվելու է շահագործման: Այցի ժամանակ հայտարարություն եղավ, նույնիսկ Ռուսթավելի փողոցի աշխատանքներն ավարտելուն պես սկսել Շիրազի փողոցի վերանորոգումը: Շիրազի փողոցի հապշտապ վերանորոգման հարցն էլ օրակարգային է դարձել, հավանաբար այն պատճառով, որ այդ փողոցում է գտնվում Կարապետյանի ընտանիքի կողմից ձեռք բերված հյուրանոցը, որտեղ կրկին վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ինչեւէ, անդրադառնալով Ռուսթավելի փողոցի վերանորոգման աշխատանքներին նշենք, որ այն մեկնարկեց սկանդալներով: Նախ՝ Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Գյումրու քաղաքապետը նշյալ փողոցի սալիկների քանդման աշխատանքները սկսել է առանց մշակույթի նախարարության համապատասխան որոշմամբ, ինչը հաստատվեց նախարարության կողմից: Այնուհետեւ, բնակիչները սկսեցին ահազանգել, որ անծանոթ մարդիկ են գալիս, տեսանկարահանում են իրենց տները` դրսի կողմից, հետո հետաքրքրվում կառույցի արժեքով, ապա առաջարկում շուկայականից ցածր գներ: «Գալիս, ասում են` մենք գնում ենք, վաճառու՞մ եք: Ուզում էին քառակուսի մետրը 100 դոլարով գնեին: Իրանք ի՞նչքան փող են տալու, որ ես կարողանամ ուրիշ տեղ տուն առնեմ: Ասում են` լավ կարգավորված, վերանորոգված տների քառակուսի մետրը 200 դոլարով կառնեն, իսկ վերանորոգման կարիք ունեցողները 100 դոլար, իսկ հողերը 50 դոլարով են ուզում առնեն: Գալիս ամեն օր դրսից տները նկարում, գնում են»,- ասում են բնակիչները: Այս խնդրին բնակիչներն ավելացնում են, որ աշխատանքների ընթացքում իրականացվել է մայթերի իջեցում, որն ըստ նրանց, անմիջական կապ ունի իրենց առանձնատների հիմքերի խարխլման հետ: «Այս փողոցի մայթերն իջեցնել են 30 սանտիմետրով: Մեր փողոցի տները վթարային են, չունեն բետոնյա հիմքեր: Սրանից հետո, տների հիմքերը կթուլանան, կառավարությունը ռիսկային վիճակի գնահատում չի իրականացրել: Ճարտարապետն ասում է, որ յուրաքանչյուր տան համար անհատական մոտեցում են ցուցաբերելու, բայց մեզ հետ ոչ մեկ չի խոսում, և ոչ մի բան չեն ասում: Ինչ այս աշխատանքները սկսել են, տներում ցնցվում են, ճաքեր են առաջացել: Հնարավոր է, երբ հերթը հասնի մայթերին, փլուզում էլ լինի»,-մեզ հետ զրույցում ասում է Ռուսթավելի փողոցի բնակչուհի Նարե Մալխասյանը: Այս խնդրի վերաբերյալ ավելի վաղ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրել էր, որ մայթերի փոփոխության աշխատանքներն նախապես հաստատված են եղել հատակագծով: «Դա հատակագծով է տրված, որ տեղ-տեղ պետք է իջեցնել, ոչ միայն 30, նաեւ 40 սանտիմետրով: Դա արվում է փողոցի ջրահեռացումը ճիշտ կազմակերպելու համար: Տների հիմքերին բան չի լինի, կակռազ դրանից հետո իրենց տների խոնավությունը կանցնի, քանի որ հիմքերը թաղված է հողի մեջ»,- ասել էր Գասպարյանը: Ռուսթավելի փողոցի աշխատանքների դանդաղ ընթացքի տեղեկությունների վերաբերյալ փորձեցին պարզաբանում ստանալ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից: Կառույցից փոխանցեցին, որ թեմային կանդրադառնան միայն օրվա երկրորդ կեսին: Armtimes.com-ն այսօր առավոտյան այցելեց Ռուսթավելի փողոց, որտեղ բանվորները հողի եւ խճաքարերի հարթեցման աշխատանքներ էին իրականացնում: Վերջիններիս խոսքով` աշխատանքները, հավանաբար, կավարտվեն սեպտեմբերի վերջին: Տեղեկություններ կան, որ վարչապետ Կարապետյանը օգոստոսի 29-ին կրկին այցելելու է Գյումրի, Ռուսթավելի փողոցի աշխատանքներին ծանոթանալու: Հարկ է նշել, որ վարչապետ Կարապետյանն այս փողոցին առանձնակի է մոտենում, համենայնդեպս, այդպես է ցույց տալիս: Հետաքրքրվում է յուրաքանչյուր մանրունքով, հավանաբար փորձում է ցույց տալ, որ տուրիզմի կենտրոն՝ Գյումրին իսկապես դառնալու է»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am