Ով կստանձնի պետական նախարարի պարտականությունները
Դիտել նաև
Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի արծարծումը
Տավուշում բնակվող 561 արցախցի ընտանիքներից 3-ն է ապահովվել բնակարանով
ԵԺԿ-ն իր բանաձևում կոչ է արել ազատ արձակել գերիներին, անդրադարձել արցախահայերի վերադարձի իրավունքին
Իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու համար ակտիվ գործողություններ են պետք․ Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:
Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:
Փետրվարի 23-ին Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից:
