Ուկրաինայի հետ սահմանին ռուսական Սու-25 է կործանվել
Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռը, որի օդաչուն մահացել է։ Աղետի պատճառը, ըստ նախնական տվյալների, տեխնիկական անսարքությունն է եղել, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։