Ո՞վ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը. VOA

ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ Էնդրյու Շոֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ: 1985-ին ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանը՝ Շոֆերը այնուհետև միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստանում այդ ոլորտում առաջադեմ Կոլումբիայի համալսարանում: 1991-ից, արդեն որպես Պետքարտուղարության դիվանագետ, Էնդրյու Շոֆերն աշխատում է Քուվեյթում, Բահրեյնում, իսկ 2000-ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում և Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններում՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա: Հայտարարելով նոր համանախագահի մասին՝ Մինսկի խմբում ԱՄՆ-ի արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր, որ փայլուն ու փորձառու դիվանագետ լինելուց բացի, Էնդրյու Շոֆերն ունի նաև հակամարտությունների կարգավորման գործնական փորձ: 2011-ից 2014-ը Էնդրյու Շոֆերը Կիպրոսում՝ Նիկոսիայում ԱՄՆ-ի փոխդեսպան էր, իսկ 2015-ից Վիեննայում Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում Էնդրյու Շոֆերն ակտիվորեն պաշտպանել է մարդու իրավունքները, հատկապես կենտրոնանալով կանանց, ազգային և այլ փոքրամասնությունների հետ կապված հարցերի վրա: Նրա խոսքով, հավասարությունն իրական պետք է լինի այլ ոչ թե ձևական. «Այստեղ, Վիենայում, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ճնշող մեծամասնությունն այժմ տղամարդիկ են, սակայն, աշխատանքի մեծ մասը կատարվում է կանանց կողմից, ովքեր հաճախ վարչական պաշտոններում են: Կարծում եմ, փոփոխություն է անհրաժեշտ»: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Էնդրյու Շոֆերն ամուսնացած է, ունի երկու որդի: Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հարցին ամբողջ խորությամբ. «Մենք բազմիցս ենք հանդիպել, քննարկումներ ունեցել, այնպես որ նա ունի ամբողջական տեղեկատվությունը, որն ինձ մոտ հավաքվել է վերջին 8 ամիսների ընթացքում: Այնպես որ երկուշաբթի առավոտյան նա կարող է անխափան սկսել աշխատանքը»:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am