Կին դատապարտյալները ահազանգում են. Աղ ու հացն են կրճատել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից Հայաստանի բանտերու ազատազրկվածների համար նախատեսված սննդի չափաբաժինը նվազեցվեց: Եթե նախկինում կալանավորին տրվում էր օրական 650 գրամ հաց, հիմա տալու են 150 գրամով պակաս՝ 500 գրամ: Մսի, պանրի, կարագի չափաբաժինները նույնպես պակասեցրել են: Առաջ ամեն օր կալանավորին հասնում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, հիմա որոշել են ոչ թե ամեն օր տալ, այլ ամսվա մեջ 16 օր: Ամեն օր կալանավորները պանիր նույնպես չեն ուտի, կուտեն 25 գրամ օրումեջ: Այս փոփոխությունը լուրջ դժգոհության առիթ է դաձել: Մի շարք փաստաբաններ, քննադատելով կայացված որոշումը, ասել էին՝ փոխանակ դատապարտյալներին տրվող սննդի որակը լավացնեն, ժամկետանց սնունդ չտան, որպեսզի կալանավորները ուտեն, կրճատում են քանակը: Իսկ կրճատում են, քանի որ անորակ սնունդը դատապարտյալները չեն ուտում, նրանց բոլորին պահում են իրենց հարազատները՝ պարբերաբար սնունդ ուղարկելով: Սակայն ՔԿ վարչությունն էլ նշում է, թե ճիշտ է՝ չափաբաժինը կրճատել են, բայց սննադատեսակներ են ավելացրել: Ավելին՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով խնդրին, նշել էր. «Կրճատվել է ոչ թե սննդի քանակը, այլ կրճատվել է կալորիականությունը, այն էլ կրճատվել է առողջապահական ցուցանիշներով»: Սակայն իրականում դատապարտյալները դժգոհ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Տերտերյանը բողոքեց. «Հացն ու աղն են կրճատել: Մարդ կա, մենակ հաց է ուտում, քանի որ առողջական խնդիր ունի, այլ սնունդից չի կարող օգտվել: Բայց հիմա տրված քիչ հացը ուտելով՝ սոված են մնում մարդիկ: Եթե չեն բարձրաձայնում, դա չի նշանակում, որ կուշտ են, ուղղակի վախ կա դատապարտյալների մեջ, որի մասին ես չեմ կարող ասել: Կառավարությունն իսկապես լուրջ անելիքներ ունի, մարդը պառկի ու մեռնի՞, եթե ազատազրկման մեջ է: Կոնկրետ հացն ու աղը քչացնելը ո՞րն է, ինչպե՞ս հասկանանք: Սա ևս պատժի մի ձև է, ո՞նց կարելի է նման որոշում կայացնել՝ չիմանալով, թե դատապարտյալները ինչպես են սնվում: Պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում, որ դատապարտյալները իմանան իրենց գլխի գալիքը, սնունդն էլ կրճատում են: Ի՞նչ է դա նշանակում, պառկենք. մեռնե՞նք»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am