«Բուրժուադեմոկրատական հեղափոխություն»` Կարեն Կարապետյանի համար

«ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը տնտեսական բումի նախաշեմին» վերնագրով հոդված է հրապարակել, որում խոսել է Հայաստանի տնտեսության ավանդական պատկերացումների` մոնոպոլիաների, օլիգարխներ, «դաբրոների» մասին, բացատրել դրանց գոյության պատճառները, հետևանքները` դրանք հայաստանյան տնտեսության թիվ մեկ բացասական խնդիրները ու ներդրումների հիմնական խոչընդոտը համարելով։ Ապա, նա ուշադրություն է հրավիրում մի ամբողջովին այլ Հայաստանի վրա, որը փաստորեն գոյություն ունի Հայաստանում... Նա պատմում է «հաջողության նոր պատմությունների» մասին, այսպես ասած` հաջողված գործարարների մասին, թե ինչպես են նրանք օլիգարխների աչքից հեռու բիզնես դրել ու պահում իրենց բիզնեսը. «Խնդիրն այն չէ, որ մինչ այս Հայաստանում հանգստյան տներ, «քոթեջներ» կամ գարեջրատներ ու գինետներ չեն եղել։ Խնդիրն այն է, որ վերը նշված և էլի մոտ երկու տասնյակ հայաստանյան ընկերությունների հետ շփվելիս հասկանում ես, որ գործ ունես գործարար մի նոր մտածողության, նոր տիպի հետ, որը չի փորձել ինչ-որ մեկի վարորդի հետ մտերմանալով, սրան-նրան քսվելով ինչ-որ բան անելու դաբրո ստանալ, այլ որոշել է կառուցել իր սեփական աշխարհը, որը մարդկանց համար իրապես գրավիչ կլինի ու հարմարավետ, և որի ստեղծման արդյունքում կսկսվի մի նոր արտագաղթ՝ օլիգարխների տնտեսական աշխարհից դեպի այս նոր, հարմարավետ ու լավատես տնտեսական աշխարհ»։ Փաշինյանը բացատրում է, որ այս մարդիկ, օրինակ, 40 տարի առաջ հեռացած լինելով Հայաստանից, մեկ էլ որոշել են վերադառնալ ու հայրենի գյուղում, ամայի մի տեղ ինչ-որ բան հիմնել. «Այս օրինակները, որոնք այսօր Հայաստանի տնտեսության կամ համախառն ներքին արդյունքի իմաստով մեծ կամ նույնիսկ փոքր տոկոս չեն կազմում, մի սաղմ են, որ բնականոն զարգանալու պարագայում կարող են փոխել Հայաստանի տնտեսական կլիման և իրավիճակը»։ Ահա, Փաշինյանը ցույց տալիս է իր «ելքը». «...վերը նկարագրված դաշտում կուտակված պոտենցիալը կարող է Հայաստանում տնտեսական բում հարուցել...»։ Թվում է, թե սա հայաստանյան սովորական իրականության մասին հոդված է, որտեղ նկարագրված են անհերքելի փաստեր: Հայաստանում «տնտեսական բում» կարո՞ղ է ապահովել: Կարող է` եթե ցանկություն ունենան իշխանությունները: Բայց ամենակարևոր հարցը դա չէ, այլ այն, որից խուսափել է Փաշինյանը. իսկ ո՞վ կարող է նման «տնտեսական բում» ապահովել` Սերժ Սարգսյա՞նը, որի իշխանավարման տարիներին, փաստորեն, որոշ գործարարներ կարողացել են հաստատվել, թե՞ Ռուսաստանից բերված-նշանակված Կարեն Կարապետյանը, որի «քաղաքական ապագայի» բումն է, թերևս, փորձում ապահովել Նիկոլ Փաշինյանը: Աշունը, փաստորեն, մեկնարկում է ուշագրավ, զարգացումներով... «ԵԼՔ» խմբակցության որոշ անդամներ չեն բացառում աշնանից ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պրոցեսի սկիզբ ծավալել, իսկ Նիկոլ Փաշինյանը հանկարծ այդ ֆոնին հանդես է գալիս ԵԱՏՄ-ական և ԵԱՏՄ-ամերձ Կարեն Կարապետյանին Հայաստանում բիզնեսի «ծաղկման» պատասխանատու կարգելով և նրան, իրականում, իշխանություն նվիրելու հայտ է ներկայացնում: Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Այն, ինչ չկարողացավ իրագործել Լևոն Տեր-Պետրոսյա՞նը` «բուրժուադեմոկրատական հեղափոխություն», բայց արդեն Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի համա՞ր... Թամար Բագրատունի

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am