Ինքնիշխանության կորուստի և նվաստացուցիչ քայլերի բացառմամբ

Օգոստոսի 23-ին Հայաստանի հանրապետության անկախության հռչակագրի ընդունման տարելիցի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության` նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: «Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»: Ապագայում կայանալու է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, ինչը, իհարկե, կարևոր է, սակայն հազիվ թե Պուտին-Սարգսյանի հանդիպման համար ԱԳ նախարարների հանդիպման առիթը դառնար: Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ավելի խորքային հարցեր կան, և Սարգսյան-Պուտին հանդիպման ավելի լուրջ պատճառներ: Վերջին շրջանում ռուսաստանյան տարբեր շրջանակներ, տարբեր «տրամաչափի» ռուսաստանցի փորձագետներ ու մեկնաբաններ սկսել են դժգոհել Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճից: Ամեն ինչ, կարելի է ասել, ավելի առարկայական դարձավ հուլիսին Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկու զորավարժություններին մասնակցությունից հետո, որոշ մեկնաբաններ, ինչպես ասում են «թույն» ու «խայթողներ» չխնայեցին: Բացի այդ Իրանի, Իսրայելի, Չինաստանի հետաքրքրվածությունը Հայաստանով, դեպի ԵՄ Հայաստանի տարածքի ռազմավարական նշանակության գիտակցումը այս կարևոր փուլում, և դրա համատեքստում Հայաստանի հնարավոր մասնակցությունը տարբեր ծրագրերում, իրանական գազի վաճառքից` մինչև Հայաստանով ԵՄ դուրս գալու տեսլականները, Մոսկվային, մեղմ ասած, կարող են անհանգստացնել: Գումարած այս ամենին` Ռուսաստան-Արևմուտք օր-օրի սրացող, ԱՄՆ-Ռուսաստան` կրիտիկականի հասնող հարաբերությունները կարող են շատ կոնկրետ անդրադառնալ Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա: Պուտինը կարող է պահանջել Սերժ Սարգսյանից ուղղակի արգելափակել հարաբերությունների խորացման հեռանկարները «որոշ ժամանակով», իսկ դա կարող է ուղղակիորեն անդրադառնալ այս նոյեմբերին Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի ստորագրման գործընթացի վրա: Ու դա կլինի երկրորդ, բայց ուժգնությամբ արդեն աննախադեպ խայտառակությունը, եթե Հայաստանը հրաժարվի նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրել փաստաթուղթը: Հայաստանի հանրապետության անկախության հռչակագրի ընդունման տարելիցի օրը` Օգոստոսի 23-ին Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը կարող է Հայաստանի ինքնիշխանության կորստի, Հայաստանը նսեմացման հերթական փուլի մեկնարկի մի իսկական փորձ դառնալ, նաև` փորձություն Սերժ Սարգսյանի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am