Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 20-22 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Բարեբախտաբար, նա ընկել է Հրազդան գետը, ում քաղաքացիները դուրս են բերել գետից և արդեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նրան պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջիկը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում աղջկա ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը