ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Խոսրովի արգելոցի եւ Արտավանի հրդեհների մարման գործընթացի մասին ասաց, որ իրենք գործում էին, ռազմական լեզվով ասած, երկու թատերաբեմում:
«Լուծումը որոշակի ժամանակ էր պահանջում՝ ինչպես ցանկացած ռազմական գործողություն: Որոշ եզրակացություններ արվել են, ներկայացվել են հանրապետության նախագահին եւ վարչապետին, մեր հագեցվածությունը բարձրացնելու առումով»,- մանրամասնեց արտակարգ իրավիճակների նախարարը:
Ինչպես ներկայացրեց՝ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ օգտագործվել են զինված ուժերի տեխնիկական միջոցներն ու անձնակազմը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի տրամադրած ինքնաթիռի համար վարձատրությանը, նախարարն ասաց, որ նման բան չի լինելու, դա ՌԴ-ի օգնությունն էր Հայաստանին, լինելու են պարզապես որոշ ապահովման ծախսեր: «Ժամանակի առումով հաշվարկներն իրականացվել են եւ այդ պահին էլ դիմել ենք, եւ շատ կարճ ժամանակահատվածում ստացել ենք աջակցությունը, որովհետեւ իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրելու: Երբ որ սկսվեցին այրվել անտառները, այլ ոչ թե խոտածածկ տարածքները, միանգամից դիմեցինք»,- տեղեկացրեց նա:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը