Թուրքական փլատակների վրա հայկական դիվանագիտություն չի կառուցվի

Արարատ Միրզոյանն այցելեց Թուրքիա: Նրա այցը` «պատմական» է որակվում երրորդ երկրների կողմից: Հայաստանի դիվանագիտական քայլը Անկարան վստահեցնում է, թե գնահատում է: Ոչ ավել, ոչ պակաս, թուրք պաշտոնյաները նշում են, որ ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, այնպես էլ Հայաստանը, կանգնեց այս դժվար պահին` թուրք ժողովրդի կողքին, և դա չի մոռացվի:

Հայտարարությունները` հայտարարություններ, բայց ի՞նչ է փոխվելու հայ-թուրքական հարաբերություններում: Սեղմ ժամկետներում Թուրքիան բացելո՞ւ է Հայաստանի հետ սահմանը, թե՞ դիվանագիտական հարաբերություններ է հաստատելու Երևանի հետ...

Իհարկե ոչ: Շաբաթներ, ամիսներ անց մենք նորից Թուրքիայից կլսենք հավաստիացումներ, որ նրանք կանգնած են Ալիևի կողքին, և սպասում են ադրբեջանամետ կարգավորում` Հայաստան-Ադրբեջան խնդիրներում, մասնավորապես` միջանցքի բացում:

Մինչ Միրզոյանը Թուրքիայում էր` երեկ պաշտոնական Բաքուն, ի դեպ, հիշեցրեց իր մասին...

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի հեռանկարները։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, սա պաշտոնյաների երկրորդ հեռախոսազրույցն է վերջին շաբաթվա ընթացքում։

Բայրամովը նշել է, որ «եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորվում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով», սակայն ըստ նրա՝ Հայաստանը այդ ճանապարհը օգտագործել է ոչ հումանիտար նպատակներով։ Նա հայտարարել է, որ արդեն շուրջ երկու ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի միջանցքը փակած «ցուցարարների պահանջները դեռ չեն բավարարվել»։

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ երեկոյան հայտնեց, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, մանկապարտեզները չեն գործում։ Արցախում նաև հոսանքի խնդիր կա։ Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված շուրջ 5 հազար արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։

Հեռախոսազրույցի ընթացքում, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարարն անհիմն է համարել տարածաշրջանում «լարված հումանիտար» իրավիճակի մասին պնդումները։
Շաբաթավերջին ամերիկացի դիվանագետի հետ հեռախոսազրույցում Բայրամովը կրկին «կարևորել էր Լաչինի ճանապարհին բողոքի ակցիա անցկացնողների օրինական պահանջների կատարումը» և պնդել, թե Լեռնային Ղարաբաղի բլոկադայի և հումանիտար ճգնաժամի ապացույցներ չկան։

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն երկու ամսից ավելի: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ: Ողջ աշխարհը Ադրբեջանին կոչ է անում, հորդորում է բացել Լաչինի միջանցքը, բայց անօգուտ:

Հայաստանը թողել է Արցախի խնդիրը ռուսների ուսերին, իսկ իրենք լծվել են Թուրքայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացին, կարծես, հավատալով հեքիաթին, որ Հայաստանի մարդասիրական օգնությունը, փրկարարներ Թուրքիա ուղարկելը Անկարայի օրակարգում նշանակալի փոփոխություններ է կրելու:

Թուրքական փլատակների վրա հայկական դիվանագիտություն չի ստացվելու կառուցել: Թուրքիան մեկ-երկու տարում կվերացնի ավերիչ երկրաշարժի հետևանքները, սակայն հայկական դիվանագիտությունը, ինչպես ասում են, կմնա նույն «կոտրած տաշտակի» առաջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1694 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am