Ինչ է պարզվել զինվորի մահից հետո. բժիշկը չի ընդունում մեղքը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցյալ տարվա մա­յիսի 29-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տե­ղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մահացած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մահվան փաս­տով հարուցված քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի: Գործը մինչև այս ամսվա վերջ կուղարկվի դատաքննու­թյան: Այս մասին մեզ հայտնեց Մոսիյանի իրա­վահաջորդի՝ Անժելա Հա­րությունյանի պաշտպան Անի Չատինյանը: Նշենք, որ կենդանության օրոք Մոսիյանը տառապել է մի շարք հիվանդություննե­րով, սակայն, աչք փակելով այդ հիվանդությունների վրա, համապատասխան հանձնաժողովը զինակո­չիկին ծառայության հա­մար պիտանի է ճանաչել: Ծառայության ընթացքում զինվորը չորս անգամ հոս­պիտալում է պառկել: Նա մահացել էր սիրտանոթային սուր անբավարա­րությունից, ծառայության 10-րդ ամսում: Մոսիյանի առողջական խնդիրները զորակոչման ժամա­նակ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ժամանակին հայտնաբերելու հանգա­մանքը պարզելու նպա­տակով ժամանակ առաջ նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկա­կան և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն: Պարզվել էր, որ զինակոչիկի մոտ սրտի հետ կապված խնդիր­ներ են հայտնաբերված եղել: Սա նշանակում է, որ նման գանգատների դեպ­քում զորակոչիկը պետք է ուղարկվեր սրտի ավելի խորացված հետազո­տության, ինչը, սակայն, չի արվել: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի սրտաբա­նին: Պարզեցինք, որ նա Սեդա Թովմասյանն է, ով, մեր տեղեկություններով, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ առողջական խնդիր­ներ ունեցող զորակոչային տարիքի երիտասարդները բանակ են զորակոչվում այն դեպքում, երբ, ըստ համապատասխան կար­գի, բոլոր ցուցումները կան նրանց ծառայության համար ոչ պիտանի ճանա­չելու կամ ծառայությունից ազատելու համար»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am