«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ՄԻԵԴ-ը գրանցել է «Ժառանգության» անդամներ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Հիմնադիր խորհրդարանի գաղափարակից Վահագն Ղումաշյանի գանգատները։
Նրանք 2016-ի ամռանը Սարի թաղի դեպքերից հետո կալանավորվել էին: «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ն դիմումի հիմքում դրել է անօրինական խափանման միջոցի հարցը՝ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումը։ «Մենք ներկայացրել ենք, որ պետությունն ունեցել է այլ նպատակներ․․․
Այդ անձինք ենթարկվել են պատժի և քրեական հետապնդման, քանի որ հանդգնել են իրենց ընդդիմադիր հայացքները բարձրաձայնել»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։ Դիմումները բավարարվելու դեպքում նշված անձինք փոխհատուցում կստանան, և «պետության առաջ խափանման միջոցներ կիրառելու պրակտիկայի վերանայման պահանջ կդրվի»»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը