Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները գնել է Յուվեցի Կարոն

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Մեր աղբյուրի համաձայն, օրերս, նախկին վարչապետը վաճառել է նաև իր ընտանիքին պատկանող գազալցակայանները: Դրանք, տարբեր տարիներին հրապարակված տվյալներով, միայն Արտաշատ քաղաքում և հարակից տարածքներում, 8-ն են: «Արգ-Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների ԱԳԼՃԿ-ները, մեր տեղեկություններով, գրանցված են եղել նախկին վարչապետի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի անունով: Վերջինս, Ոստիկանության Արմավիրի վարչության պետն էր: Նա աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների գնորդը նախկին պատգամավոր Կարո Կարապետյանն է: Հանրությանը նա հայտնի է Յուվեցի Կարո անվամբ: Aravot.am-ը փորձեց Կարո Կարապետյանից ճշտել այս տեղեկությունը. մեր հեռախոսազանգից նա վրդովվեց ու անցավ «հակահարձակման»`ասելով, որ լրագրողն իրավունք չունի զանգահարել և իրեն հարցեր տալ. «Հիմի որ ես քեզ հարցեր տամ, դու ինձի կպատասխանե՞ս»: Հստակեցրեցի, որ ցանկանում եմ ճշտել տեղեկություններն`իր բիզնեսի ընդլայնման մասին և շարունակեցի հետաքրքրվել`համապատասխանո՞ւմ են իրականությանը տեղեկությունները, որ վերջինս գնել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Էտի բիզնեսի ընդլայնում չի: Ես Հովիկ Աբրահամյանի հետ ընդհանարապես… հարգում եմ, բայց կապ չունեմ»,- ասաց Կարո Կարապետյանը`շարունակելով պնդել, որ իրավունք չունեմ իրեն զանգահարել եւ նման հարցեր տալ եւ անցավ վիրավորանքների անպարկեշտ, արտահայտությունների (ձայնագրությունը մեր տրամադրության տակ է): Կարո Կարապետյանը խորհրդարան էր մտել 2007 թվականից, ԲՀԿ-ի ցուցակով: Դրանից առաջ 31 տարի աշխատել ոստիկանությունում, 1997-2003 հատվածում եղել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնականը, 2012 թվականին ևս նա պատգամավոր դարձավ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով եւ Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո առաջիններից մեկը լքեց ԲՀԿ խմբակցության շարքերը: Նա այն պատգամավորներից էր, ով խորհրդարանական գործունեության հետ բնավ կապ չունի: Մինչ իր պատգամավոր դառնալը, պատգամավոր է եղել նրա հայրը: Կարո Կարապետյանին է պատկանում Արարատի մարզի Շահումյանի գյուղի գինու գործարանը: Կարո Կարապետյանն ու իր ընտանիքի անդամները տարբեր շրջաններում հայտնվել են տարբեր աղմկահարույց պատմությունների կիզակետում: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը: Աղմկալի պատմության մեջ հայտնվել էր նաև պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը: «Բենթլի Կոնտինենտալ 6.0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Վարդան Կարապետյանը եւ նրա մեքենային ուղեկցող «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան` խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ուղեկցում էին միմյանց: Իսկ 2014-ի մայիսին, Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների պատմության մեջ ներգրավված էր արդեն Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը: Ըստ վարկածի՝ Առաքելյանը ճանապարհ է խնդրել Վալերի Հովհաննիսյանից և Նորայր Հարությունյանից, սակայն վերջիններս ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ: Դրանից հետո Կարո Կարապետյանի փեսան հրազենից կրակոցներ է արձակել, որոնց պատճառով էլ տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլև պատահական անցորդներ: Գոռ Առաքելյանը ձերբակալված էր, նա ազատ արձակվեց 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Կարո Կարապետյանն ակտիվ աշխատում էր ՀՀԿ-ի համար եւ իրեն հատուկ ոճով վիրավորեց լրագրողներին: Այս ամենը պատգամավորի և իր հարազատների հետ կապված պատմությունների մի փոքր մասն է միայն: Aravot.am-ի մեկ այլ տեղեկության համաձայն, Հովիկ Աբրահամյանը վաճառել է նաեւ Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող իր ելակի այգիները»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am