Մեկը տանում է Անկախությունը, մյուսը՝ բերում. Երկու ինքնաթիռ՝ «Զվարթնոցում»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Մաքսիմ Մանուկյանին և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Արդեն մի քանի օր Հայաստանում տոնական տրամադրություններ են մեր ըմբիշների հաջողությունների եւ նվաճած մեդալների առիթով: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններ դիմավորելը արդեն երկար ժամանակ մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել: Սա մի փաստ է, որ պետք է արձանագրել և հուսալ, որ դեպի «Զվարթնոց» մարզասերների եւ լրագրողների շարասյուները ավելի ու ավելի հաճախակի կդառնան: Այսօրվա այդ արարողությունը առանձնահատուկ նշանակություն ուներ, որովհետեւ այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն էր, ինչի առիթով չեմպիոնները իսկական նվեր էին մատուցել մեր երկրին: Ի վերջո, նրանք աշխարհին ներկայացնում են անկախ Հայաստանը, ամբողջ աշխարհի առաջ բարձրացավ անկախ Հայաստանի դրոշը, հնչեց հիմնը: Իհարկե, սա ընդամենը զուգադիպություն էր, որը տարօրինակ կերպով մեծ ուշադրության չարժանացավ: Այն նույն ժամանակ, երբ չեմպիոններին Փարիզից տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարում «Զվարթնոցում», նախագահական ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի: Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, մեկնում էր Սոչի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այն փաստը, որ Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, մեծ արձագանք գտավ մամուլում: Համընդհանուր հավանության արժանացավ այն վարկածը, որ Վլադիմիր Պուտինը հատուկ է հենց այս օրը Սարգսյանին հրավիրել Ռուսաստան՝ նվաստացնելու և Հայաստանի անկախ չլինելն ընդգծելու նպատակով: Դժվար է պատկերացնել այս դավադրության իրականացման դետալները, օրինակ, ՌԴ նախագահի աշխատակազմի որ օղակում է ծնվել այդ միտքը, մասնավորապես ով է հայ-ռուսական հարաբերությունները սիմվոլների լեզվով վարող պաշտոնյան, որի գլխում այդպիսի փայլատակում է եղել: Մտածել, որ ՌԴ նախագահը առավոտները սկսում է Հայաստանի պատմական օրերի եւ տոների ինֆորմացիան թարմացնելով, անհեթեթ կլինի: Այսօր Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Վատիկանի պետքարտուղար Պետրո Պարոլինին: Թերևս առանձին ուսումնասիրության թեմա է, թե ինչ օր էր օգոստոսի 23-ը Իսրայելի և Վատիկանի համար: Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն եղավ, որ այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը մեզ հյուր է գալիս աշխարհի առաջատար բռնապետական երկրներից մեկի նախագահը, թերևս էլ ավելի հեռահար վերլուծությունների թեմա է: Կարող էր չէ՞ այսօր Երևան ժամանել Կանադայի վարչապետը կամ եվրոպական ժողովրդավարական երկրներից մեկի ղեկավարը: Ստացվում է, որ Սարգսյանը, այսօր մեկնելով Սոչի, ՌԴ նախագահի ոտքերի տակ է փռում Հայաստանի անկախությունը, իսկ Թուրքմենստանի նախագահին հրավիրելով՝ հասկացնում է, որ 2018-ից հետո երկիրը տանելու է թուրքմենական բռնապետական ուղիով»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am