Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրությունը․ ինչու են գալիս ԵՄ դիտորդները և ինչ է սպասվում Հայաստանին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական բախումներ մեջ։ Նա մերժել է ՀԱՊԿ դիտորդների մուտքը Հայաստան և համաձայնել է ԵՄ դիտորդների մուտքին։ Եվ այս ամենը Ռուսաստան–Արևմուտք սուր հակամարտության պայմաններում։

Ի՞նչ են դիտարկելու ԵՄ ներկայացուցիչները և ի՞նչ սպասել նրանցից։ Անվտանգության ապահովման առումով ոչինչ պետք չէ սպասել ԵՄ դիտորդական առաքելությունից։ Արևմուտքը Հայաստանի հետ ազնիվ է, չի խաբում նիկոլենց պես։ Արևմուտքն ասում է, որ ինքը չի կարող Հայաստանի ու առավելևս Արցախի անվտանգությունն ապահովել։

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է դիտորդական առաքելության նպատակը։ Պարզվում է, որ նրանք գալիս են, որպեսզի տեսնեն, թե արդյոք հայ–ռուսական (ձեռքի հետ՝ նաև իրանական) զորաշարժ Ադրբեջանի ուղղությամբ կա՞, թե՞ ոչ։ Ասել է թե՝ ԵՄ դիտորդները գալիս են, որպեսզի փարատվեն Ադրբեջանի կասկածներն ու Երևանի ուղղությամբ խեթ հայացք չնետեն։

Նիկոլն ասում է, որ ԵՄ–ն ճանաչել է Հայաստանի սահմանը, իսկ ՀԱՊԿ–ը՝ ոչ։ Դրա համար էլ ինքը նախընտրել է ԵՄ դիտորդներին։

Եթե ԵՄ–ն ճանաչել է Հայաստանի սահմանը, նշանակում է, որ ճանաչել է նաև Ադրբեջանի սահմանը, այսինքն՝ հայ ժողովրդից գաղտնի տեղի է ունեցել հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։

Մեկ այլ հարց էլ կա․ ԵՄ–ն Ադրբեջանի սահմանները ճանաչել է Արցախը ներառյա՞լ։ Ըստ 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցած Մակրոն–Միշել–Փաշինյան–Ալիև քառակողմ հանդիպման՝ այո՛, ԵՄ–ն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, քանզի Նիկոլն է այդպես ճանաչել։

ՀԱՊԿ–ի, ավելի կոնկրետ Ռուսաստանի համար կարևոր է, որ Արցախը մնա հայկական, Ղարաբաղյան հակամարտությունը չհամարվի վերջնական կարգավորված, որպեսզի ինքը կարողանա իր ռազմական ներկայությունն Արցախում հիմնավորել։ Երբ Նիկոլն Արցախը ճանաչում է ադրբեջանական, այդտեղ ռուսական խաղաղապահների թեման փակվում է։

Արևմուտքի թիրախում ոչ թե Հայաստանն ու Արցախն են, այլ Ռուսաստանը, նաև՝ Իրանը։ Արևմուտքում գիտեն, որ եթե ռուս–իրանական գործոնը Հարավային Կովկասում ոչնչացնեն, ապա Հայաստանն ու Արցախը վերանալու են։ Գիտեն, բայց եթե Հայաստանի իշխանությունը համաձայնել է այդ հեռանկարին, ապա իրենք առավելևս խնդիր չունեն, թեև ի տարբերություն Հայաստանի իշխանության Արևմուտքը չի թաքցնում, որ հայերի համար անվտանգություն չի ապահովելու, Թուրքիան ու Ադրբեջանն էլ իր համար շատ կարևոր երկրներ են (մեկը ՆԱՏՕ–ի անդամ է, մյուսը՝ գազային գործընկեր)։

Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, թե ինչ է սպասվում իր արկածախնդրության արդյունքում, բայց գնում է այդ քայլին՝ անձնական անվտանգության խնդիր լուծելով։ Ինքն իր տեղն է ապահովում Տիխանովսկայայի կողքին։

Ռուսաստանից բավական կոշտ են արձագանքում Հայաստանում ԵՄ դիտորդների մասով։ Երեկ Պետդումայի խոսնակ Վոլոդինն արդեն բաց տեքստով և ուղիղ ասաց այն, ինչը կիսադիվանագիտական լեզվով հասկացնում են Կրեմլից ու ՌԴ ԱԳՆ–ից։ Վոլոդինն ասաց, որ եվրոպական ուղղությամբ քայլ անողները կարող են պետոություն կորցնել։ Նիկոլն իրեն ռետինե խողովակի տեղ է դնում, քանզի ինքն իր ընտրությունը կատարել է։ Իսկ հայ ժողովուրդը համաձա՞յն է այդ ընտրության հետ։ Համաձա՞յն է դառնալ մանրադրամ՝ աշխարհաքաղաքական խաղերում ու հանուն Նիկոլի անձնական փրկության։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ ԵՄ դիտորդների մասով Հայաստանի քաղաքական դաշտում խառնաշփոթ է ու խայտառակ պատկեր։ Ոմանք քննադատում են Նիկոլի՝ Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ սարքելու քաղաքականությունը, բայց ասում են, որ դրական է ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան։ Սա կատարյալ անգրագիտություն է։

Ոմանք քննադատում են Նիկոլի՝ ՀԱՊԿ դիտորդներին Հայաստան չհրավիրելը, բայց նաև ասում են, որ ԵՄ դիտորդների գալն է ճիշտ։ Ասում են՝ թող բոլորն էլ լինեն։ Սա քաղաքական շիզոֆրենիա է, մանկամտություն։

Քո ռազմավարական դաշնակիցը պատերազմի մեջ է ԵՄ–ի հետ, դու ասում ես, որ ՌԴ–ի հետ հակադրության մեջ մտնելը մեզ համար հղի է ողբերգական հետևանքներով, քննադատում ես մեր երկիրն աշխարհաքաղաքական բախումների կիզակետ մտցնելու նիկոլական քաղաքականությունն ու միաժամանակ կո՞ղմ ես արտահայտվում ԵՄ դիտորդների մուտքին այն դեպքում, երբ Ռուսաստանը դա գնահատում է սպառնալիք իր տարածաշրջանային շահերին ու հայտարարում, որ երկիրդ կկորցնես այդ դեպքում։ Սա հիմարության գագաթնակետն է։ Ասել է թե՝ մեր երկրի խնդիրը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլ նաև ոմանց քաղաքական անմեղսունակությունը, որը նկատվում է նաև քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածներում։

Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց միակ մեղավորը չէ։

7or.am

դիտվել է 804 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am