Երևան-Մոսկվա առճակատումն արդեն բաց դաշտում է

«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի», - երեկ Մոսկվայում, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», - ասել է Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։
«Այն մարդիկ, որ ցանկանում են ԵՄ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը», - հայտարարել է Վոլոդինը։

Դե ինչ, ինչպես ասում են` «կենացները քաղցրանում են»... Մոսկվայից Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներն ավելի ու ավելի ցայտուն են դառնում:

Մինչ Ադրբեջանի նախագահը պնդում է՝ Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, ղարաբաղյան հակամարտությունն էլ անցյալում է, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավարը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը քննարկում է Լեռնային Ղարաբաղում կարգավորման հետ կապված հարցեր:

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երեկ հյուրընկալվել է նախ Պետդումայում, ապա՝ Դաշնության խորհրդում։

Դաշնային ժողովի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը, ըստ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «Լեռնային Ղարաբաղում կարգավորման և Լաչինի միջանցքի աշխատանքի հետ կապված հարցեր»։ Այլ մանրամասներ զրույցի այս հատվածի վերաբերյալ կողմերը չեն հաղորդում:

Ուշագրավ է, որ ՌԴ Պետդուման է ներկայացրել Գաֆարովայի հետ հանդիպմանը Վյաչեսլավ Վոլոդինի ծավալուն ելույթը՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։

Իհարկե, Պետդումայի խոսնակը Հայաստանի անունը չի հիշատակել, բայց խոսքերից պարզ է դառնում, որ մեկնաբանում է մասնավորապես Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը:

Մոսկվայի կողմից Երեւանին ուղղված սպառնալիքների այսպիսի արտահայտված ոճը գալիս է ապացուցելու, որ ռուսական կողմն այսուհետ կարող է անցնել արդեն պատժիչ գործողությունների:

Ունա՞կ է Փաշինյանի իշխանությունը հարթելու իրավիճակը, կարգավորելու հայ-ռուսական հարաբերություններում առճակատման այս դաշտը...

Համենայնդեպս, դրա նախադրյալները դեռեւս չեն երեւում:

Հիշեցնենք, որ նույն թեմայով ավելի վաղ հայկական կողմի հասցեին կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ պնդելով, որ Եվրամիության 100 անզեն ներկայացուցիչները կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել եղած հակասությունները։ Վյաչեսլավ Վոլոդինը իր հերթին հորդորել է հրաժարվել տարածաշրջանի իրավիճակի կարգավորման հարցում եվրոպական կառույցներին ներգրավելուց:

«Նրանք, ովքեր եվրոպական կառույցների ուղղությամբ են հայտարարություններ անում, կարող են երկիր կորցնել», - նախազգուշացրել է Ռուսաստանի օրենսդիր մարմնի խոսնակը և որպես օրինակ Ուկրաինան հիշատակել, պնդելով, որ այդ երկիրը կորցրել է պետականությունը, չունի մշակույթ, կրոնը ոտնահարված է, եկեղեցին՝ մասնատված։ «Նա, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն հեռու մնա այդ քվազի խորհրդարաններից՝ և’ ԵԽԽՎ-ից, և’ Եվրախորհրդարանից, այլև հստակ գիտակցի, որ դրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր խնդիրներ։ Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար», - ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Վոլոդինը և մատնանշել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով ընդունված հայտարարությունները՝ ակնարկելով, որ պետք է հենց այդ փաստաթղթերով առաջնորդվել:

Իսկ ահա ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում...
Գաֆարովայի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում է դաշնակից երկրի հետ հարաբերությունները է՛լ ավելի խորացնելու նպատակով։ Մատվիենկոյի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն արդեն վերելք են ապրում նախագահներ Պուտինի և Ալիևի «բարձր աստիճանի վստահությամբ և փոխըմբռնմամբ» աչքի ընկնող շփումների շնորհիվ: «Կայուն և դինամիկ», - իր հերթին խոսելով ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններից՝ հայտարարել է Գաֆարովան։

Երկու պաշտոնյաներն էլ գոհունակություն են հայտնել ՝ անցած տարին արդյունավետ էր, կողմերի միջև տասը փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում ամենակարևորն ու պատմականը՝ Մոսկվայի և Բաքվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։

Երեկ, ըստ Ազատության, ավելացել է ևս մեկը փաստաթուղթ՝ խորհրդարանական համագործակցության համաձայնագիր, որն, ըստ Վոլոդինի, թույլ կտա Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդարանների գործակցությունը նոր մակարդակի հասցնել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7312 անգամ
Լրահոս
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am