Կա՞, արդյոք, Հայաստանում թռչնամսի դեֆիցիտ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստն» այս օրերին թե՛ սպառողներից, թե՛ տարբեր խանութներից տեղեկություններ է ստանում, որ շուկայում տեղական թռչնամսի դեֆիցիտ կա: Մյուս կողմից՝ նկատելի է, որ առանձին խանութների վաճառասրահներում հայտնվել է վրացական «թարմ թռչնամիս»: Հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից: Վերջինս, մասնավորաբար, մեկնաբանեց շուկայում վրացական թարմ թռչնամսի առկայության փաստը: «Այդ հարցով դիմել ենք էկոնոմիկայի նախարարությանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, հարցը քննարկման փուլում է: Թռչնամսի շուկայում անհավասար մրցակցություն է:

Տեղական արտադրողները հիմնականում արտադրում են թարմ պաղեցված միս, ապահովում են ամբողջ շուկայի պահանջարկը: Իսկ հիմա Վրաստանից՝ երրորդ երկրից կրկին ներկրվում է թարմ պաղեցված միս: Սկզբից ներկրվում էր բացառապես սառեցված թռչնամիս, հիմա ստացվել է այնպես, որ ներկրվում է նաև թարմ պաղեցված թռչնամիս, որը չի համապատասխանում թռչնամսի անվտանգության կանոնակարգի պահանջներին, այդ թվում՝ տեղափոխում, փաթեթավորում, պահպանում և մակնշավորում: Այս բոլոր կետերով անհամապատասխանություն կա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Շուկայում տեղական արտադրության թռչնամսի դեֆիցիտի մասով «Փաստը» որոշեց մեկնաբանություն ստանալ տեղական ընկերություններից: Ընկերություններից ոմանք, օրինակ՝ զբաղվում են բացառապես ձվարտադրությամբ, ուստի հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեցին՝ համարելով դա ոչ նպատակահարմար: «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայից մեզ հետ զրույցում ասացին՝ «դեֆիցիտ չկա, բայց ավելցուկ էլ չկա, ամեն ինչ իր նորմայով է գնում»: Սպիտակի թռչնաբուծական կոմբինատից ևս հերքեցին թռչնամսի դեֆիցիտի հետ կապված լուրերը՝ նշելով. «Դեֆիցիտ չկա, ամեն ինչ իր հունով գնում է»։ Մեկնաբանության համար դիմեցինք նաև «Արաքս» թռչնաֆաբրիկային, խոստացան մեզ հետ կապ հաստատել, սակայն այդպես էլ որևէ արձագանք չստացանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am