Մանրամասներ Սերժ Սարգսյան – Վլադիմիր Պուտին հանդիպումից. ինչ հարցեր են քննարկվել. տեսանյութ

Սոչիում կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ` նախագահները քննարկել են հայ- ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները: Ողջունելով Ռուսաստանի գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը մի քանի օրից նշելու են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20- ամյակը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ հետագա տարիները դարձան միջպետական հարաբերությունների ինտենսիվ շրջան: «Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն կոորդինացիայով, միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ: Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ևս ինտենսիվ զարգանում են: Անցած տարի մեր առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ ունեինք: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ավելացել է գրեթե 24 տոկոս: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները բարելավվել են. «Այս տարի մենք տոնում ենք մեր համագործակցության կարևոր տարեթվերը՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ մի քանի օր անց՝ օգոստոսի 29-ին՝ բարեկամության, ռազմավարական համագործակցության մասին առանցքային պայմանագրի 20-ամյակը»,- ընդգծել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները լրջորեն ամրապնդվել են։ «Մենք ինտենսիվ կերպով աջակցում ենք քաղաքական երկխոսությանը, համագործակցությունն ընթանում է երկկողմ հիմքի վրա և՛ տնտեսության, և՛անվտանգության, և՛ ռազմական ոլորտներում։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- հավելել է Պուտինը՝ առաջարկելով Սերժ Սարգսյանին քննարկել այդ հարցերը։ Սերժ սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ցուցաբերված օգնության համար:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am