Հայկական կործանվող շահի, Արցախի հանձնման ու Լավրովի «սենսացիոն» հայտարարության միջև ուղիղ կապը. Միհրանյանի պարզաբանումը

«Փաշինյանից առաջ հայկական դիվանագիտության ողջ գիծն ուղղված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- հիշեցնում է ռուսաստանաբնակ հայազգի հայտնի քաղաքագետ, պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը` «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցի երկրորդ մասում։

Քաղաքագետն անդրադարձել է իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի խայտառակ հայտարարությանը, թե` «Լեռնային Ղարաբաղում ապրում է «ընդամենը» մոտ 120 հազար մարդ, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն, և մենք չենք կարող վտանգել երեք միլիոն հայերին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի...»:

«Ասեմ, որ սրա մեջ նորություն չկա։ Մեր ժողովուրդն է այս մարդկանց բերել իշխանության։ Այո՛, իրենք իրենց ծածկել են հակակոռուպցիոն, տարբեր կարգախոսներով, բայց բոլորը գիտեին, որ այդ մարդիկ միշտ հանդես են եկել Ղարաբաղը տալու օգտին, և ընդհանրապես Ղարաբաղի հետ կապ չունեն։ Նրանց համար միավորող գործոնի փոխարեն Ղարաբաղը բաժանարար գործոն էր։ Ասում են՝ Ղարաբաղը կհանձնենք, կփրկվենք։ Այո, սա ասողը տականք է ու ոչնչություն։ Բայց, իրոք, Հայաստանում նրան ոչ ոք չի ասի՝ լավ, ենթադրենք, որ Ղարաբաղը կհանձնեք ու կապրենք, բայց այսօր Սևանը վտանգի տակ է, Սյունիքը, Ջերմուկը։ Իսկ ինչո՞ւ չեք ապրում։ Որտե՞ղ են ձեր առաջնահերթությունները: Եթե խոսում եք առաջնահերթությունների մասին, որտե՞ղ է ձեր մոբիլիզացիան, բանակը։ Ո՞վ բերեց հայոց պետականության այս վախճանը, ժողովրդի ու երկրի ծանրագույն պարտությանն ու նվաստացմանը։ Դուք, Փաշինյանի իշխանություններ, դուք չե՞ք բերել։ Եվ հիմա դուք ասում եք, որ պետք է ճիշտ առաջնահերթություններ սահմանել: Ձեր աչքի առաջ արդեն իսկ բռնազավթվում է հենց Հայաստանը... Եթե դուք անհեթեթություններ չխոսեք և չտարածեք պարտվողական տրամադրությունները հասարակության մեջ՝ «կտրեք ավելորդ կտորը և դեն նետեք», և մենք կապրենք, և ամեն ինչ լավ կլինի... Սա այնքան անհեռատես է, հիմար, ստորություն է, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես անվանել այն, միայն վերջին տականքը կարող է այդպես մտածել: Իբր թե, եթե ցույց տան, որ Ղարաբաղը լքել են, ռուսներին` վռնդել, բարեկամների մի շարան շարվելու է, ցանկանալու է գալ, պաշտպանել, հզորացնել պետությունն ու բանակը... Բայց նման բան չկար։ Կան միայն գողեր ու սրիկաներ, որոնք այսօր Հայաստանում զավթել են իշխանությունը և գնալով ավելի ու ավելի են պետությունն ու ժողովրդին տանում կործանման»:

Միհրանյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին աղմկահարույց հայտարարություններին, երբ նա ասաց. «Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակներ առաջվանից էր գալիս, և երբ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ յոթ շրջանները, Ռուսաստանն առաջարկեց բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ լավ չէր ընկալում, դրական չէր ընդունում, և ցանկանում էին պահպանել այն տարածքները, որոնց վրա երբեք չի հավակնել... Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը...»։ Լրագրողը հարցնում է` ի՞նչ է սա նշանակում:

Միհրանյանի կարծիքով, գնատականը պահանջում է լուրջ, հավասարակշռված գնահատական։ «Այստեղ ինձ համար պարզ է մի բան՝ Լավրովի ասածը բխում է ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս իրավիճակից։ Հայաստանում ասում են՝ Ռուսաստանը թույլ պետություն է, Ռուսաստանը՝ թշնամի է, Ռուսաստանն ու Թուրքիան մասնատում են Հայաստանը, Ռուսաստանը ներկայացնում են որպես հայոց պատմության մեջ գոյություն ունեցող ամենամեծ չարիքը... Ինչպես հասկանում եք, ՌԴ ԱԳ նախարարը չի կարող չարձագանքել սրան», նկատում է քաղաքագետը։

Նա հիշեցնում է, որ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք իրավիճակը չափազանց պարզ ու հասկանալի էր։ «Այո, բանակցություններ են տարվել 5 շրջանների վերադարձի շուրջ, բայց միաժամանակ, իհարկե, Լաչինի ու Քալբաջարի միջանցքները մնացել են հայերի վերահսկողության տակ։ Լաչինը միշտ ընդհանրապես, իսկ Քելբաջարը՝ զգալի ժամանակահատվածում, մինչև կկարգավորվեր իրավիճակը հանրաքվեի, Արցախի կարգավիճակի, միջազգային երաշխիքների ներքո և այլն։ Եվ հետո ոչ ՌԴ ԱԳ նախարարը, ոչ էլ ընդհանրապես Ռուսաստանում որևէ պաշտոնյա չխոսեցին «հայերի կողմից օկուպացված Ադրբեջանի շուրջ տարածքների մասին»։ Պարզապես միշտ համարվել է, որ այդ տարածքները ի սկզբանե վիճելի են, ինչպես, ի դեպ, հենց Ղարաբաղը, և ոչ միայն Ղարաբաղը, այլև Նախիջևանը։ Սա ակնհայտ բան է, և այս համատեքստում հարցեր են քննարկվել։ Եվ միայն այն մարդիկ, ովքեր չունեն արժանապատվություն, չունեն գիտելիքներ, հմտություններ, կամ ակնհայտորեն չարամիտ են, կարող են ասել, որ Հայաստանի նախկին իշխանությունները ցանկանում էին հանձնել Ղարաբաղը»։

Միհրանյանն այնուհետև ընդգծում է, թե ինչի շուրջ են վարվել բանակցությունները. «Միջանկյալ կարգավիճակ, հանրաքվե, հետո միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի սահմանում։ Դրա համար էլ, փաստորեն, այն ժամանակ Հայաստանը չճանաչեց Ղարաբաղը։ Հասկանալի է, որ ներկայիս իշխանությունները երբեք դա չեն անի, այլ բոլորովին այլ պատճառներով, որոնք վերը քննարկեցինք։ Նախկին իշխանությունները դա չճանաչեցին, քանի որ ճանաչումը իրականում կնշանակեր ուղղակի պահանջ Հայաստանից Ադրբեջանի տարածքի նկատմամբ, իսկ հայկական դիվանագիտության ու քաղաքականության ողջ գիծը ուղղված էր ժողովրդի ինքնորոշման իրավունքի շեշտադրմանը։ Սա է իրականությունը։ Եվ նույնիսկ, երբ Ռուսաստանում ինչ-որ մեկն ասում է, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախը, սա խորամանկություն է։ Բոլորը հասկանում են, որ դա լրացուցիչ խնդիրներ կստեղծեր, կխոչընդոտեր միջազգայնորեն ճանաչված վերջնական կարգավիճակի լուծմանն ու որոշմանը»։ Ըստ Միհրանյանի` հայկական դիվանագիտությունը ցանկանում էր, որ դա «անեքսիա» չլիներ. «Եթե լիներ ինքնորոշման իրացված իրավունք` Հայաստանը կաջակցեր Արցախի ժողովրդին իր ինքնորոշման ճանապարհը»։

«Հարցն այն էր, որ 5 շրջան վերադարձնել, երկուսը մնալու են որպես անցումային։ Ադրբեջանական կողմը պետք է պայմանավորվեր Կազանում, իսկ մինչ այդ՝ Քի Ուեսթում, հետագա քայլեր ձեռնարկելու Արցախի անկախության միջազգային իրավական ճանաչման ուղղությամբ։ Սա այն համատեքստն է, որում ամեն ինչ դիտարկվել է», հիշեցնում է հայազգի քաղաքագետը։

Այսինքն, խնդիրը երբեք դրված չի եղել` «միայն շրջանները վերադարձնել, և վերջ», հստակեցնում է լրագրողը։

«Իհարկե ոչ: Շրջանները պետք է վերադարձվեին` հետագա քայլերի հիման վրա, որոնք ուղղված կլինեին ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծմանը, այսինքն՝ Արցախի անկախության կարգավիճակին։ Ուստի, երբ ներկայիս իշխանություններն ու նրանց կամակատարները հիմարություններ են խոսում, մեղադրում նախորդ իշխանություններին, սա բացարձակ սուտ է, կա՛մ անտեղյակություն, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է այն ամենի, ինչը եղել է։ Այն, ինչ, ըստ էության, միշտ անում է Փաշինյանը: Երբ լսում ես այն անհեթեթությունները, որով նա առաջնորդվում է, մտածում ես՝ լավ, ինչպե՞ս կարելի է այս մարդու հետ ինչ-որ բանի մասին խոսել, ինչ-որ բան բացատրել կամ ապացուցել փաստարկներով։ Չէ՞ որ նա անընդհատ ստում է...»:

Միհրանյանը հիշեցնում է. «Եթե Փաշինյանը, նախքան ադրբեջանցիների կողմից Շուշին և Հադրութը գրավելը, համաձայներ Պուտինի առաջարկած պայմաններին` 5 շրջան տային, իսկ Շուշին, Լաչինը, Քելբաջարը կմնային հայերին, ու ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Բայց Փաշինյանն ու իր կամակատարներն ամեն ինչ հասցրին կատարյալ աղետի։ Իսկ հիմա դեռ ասում են՝ առաջնահերթություններ է պետք որոշել՝ խնայե՞լ 120 հազարը, թե՞ 3 միլիոնը։ Միաժամանակ բուն Հայաստանում ադրբեջանցիներն արդեն ամեն անկյունից ներխուժում են Հայաստանի Հանրապետության պապենական տարածքներ՝ արդեն հասնելով Սևան, Ջերմուկ, տարածք գրավելով Սյունիքում։ Ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը...»։

Հետևաբար, այս համատեքստում, Միհրանյանի կարծիքով, չպետք է դրամատիզացնել Լավրովի հայտարարությունը։ «Լավրովը պարազապես հիշեցրեց՝ այո, մենք այն ժամանակ չէինք ասում, որ Հայաստանը 7 շրջան է «օկուպացրել», որովհետև այդ մասին խոսելու կարիք չկար։ Ընթանում էր բանակցային գործընթաց, Հայաստանն ուներ լուրջ բանակ, լուրջ պետություն, Հայաստանը հարգված էր, այլ ձայն ու կշիռ ուներ։ Այս վայ իշխանությունների «շնորհիվ» Հայաստանը կորցրել է և՛ կշիռը, և՛ ձայնը, և՛ հարգանքը։ Մենք պետք է վերջապես դա գիտակցենք, որպեսզի հնարավորություն ունենանք փոխել իրավիճակը…», ամփոփում է Միհրանյանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5455 անգամ
Լրահոս
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am