ՀՀ Անկախության հռչակագրի օրը Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա՝ ինչո՞ւ

Այսօր, ցավոք, Հայաստանի անկախությունը լիարժեք պաշտպանված չէ ՀՀ իշխանության կողմից, մեր աչքի առաջ այն թուլանում է, դառնալով ԵՏՄ-ի մաս, որի անդամ պետությունների մեջ ինքը չի  դիտվում հավասար գործընկեր: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա, մասնավորապես, նշել է. «27 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, որին հայ ժողովուրդը սպասել էր 7 դար: Այդքան երկա՜ր սպասված, թանկ, միակ, մեր ազգային արժանապատվության մասին վկայող պատմական փաստն այսօր, ցավոք, լիարժեք պաշտպանված չէ ՀՀ իշխանության կողմից, մեր աչքի առաջ այն թուլանում է, դառնալով ԵՏՄ-ի մաս, որի անդամ պետությունների մեջ ինքը չի  դիտվում հավասար գործընկեր, ով ասես, ոնց ասես խփում է Հայաստանի շահերին ու այդ միությունը  ոչնչով  չի նպաստում մեր պետականության ամրությանն ու երբեմն ինձ թվում է, թե ամեն ինչ արվում է, որ կորցնենք մեր անկախությունը: Հենց այսօր՝  օգոստոսի 23-ին, մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կարծես դիտավորյալ Սոչի է հրավիրել ՌԴ նախագահ Պուտինը, տեսնես ինչո՞ւ: Ի՞նչ հերթական նվաստացնող քայլն է պատրաստվում անել ՌԴ-ն մեր պետականության նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կառույցը՝ ՀՀ ԱԳՆ-ն, ակնհայտորեն տանուլ է տալիս դիվանագիտական հարթակներում: Խնդրում եմ, սիրելիներս ազգովի սթափվենք, գիտակցենք  վերջապես, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր պետության անկախությունը պաշտպանելու և զորացնելու իսկապես սուրբ  գործը, յուրաքանչյուրս իմաստություն ունենանք գտնելու մեր այս նվիրական պարտականությունն իրականացնելու բանալին: Այս արժանապատիվ օրով շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայությանը և Աստծուց խնդրում, որ արժանի անի մեզ այդքան սպասված պետության մեջ հավերժ  արարել ու ապրել»:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am