Նոր ու գաղտնի զենիթահրթիռային համակարգեր` նաև Ալիևի համար

Այսօր Ռուսաստանում մեկնարկող «Բանակ 2017» խորագրով գագաթաժողով-ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են C-500 և Антей-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնց հավանական գնորդների ցուցակում փորձագետները նշում են նաև Ադրբեջանը։ «Իզվեստիա» թերթը, հղում կատարելով ռազմական հարցերով փորձագետներին, գրում է, որ այս նորագույն համակարգերը մեծ հետաքրքրություն կառաջացնեն մի շարք պոտենցիալ գնորդների մոտ։ Մեջբերելով Անդրեյ Ֆրոլովին՝ թերթը գրում է, որ հնարավոր գնորդների ցուցակը բավականին մեծ է՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Ալժիր, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա, Եգիպտոս, Իրան, Իրաք, Քուվեյթ, Քաթար։ Ընդ որում, պոտենցիալ գնորդներին C-500-ը և Антей-400-ը ներկայացվելու են փակ ցուցադրությամբ։ «Հայտնի է նաև, որ C-500-ը կարող է խոցել հայտնի թիրախներից գրեթե բոլորը, այդ թվում՝ նաև ամերիկյան թռչող սարքերը», - գրում է «Իզվեստիան»։ «Ռուսական բանակն այս համակարգը կստանա 2019-ին», - ասել է Алмаз-Антей կոնցեռնի ղեկավար Ալեքսանդր Վեդրովը՝ չբացահայտելով այլ մանրամասներ այս գաղտնի պահվող սպառազինության վերաբերյալ։ Ռազմական ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինը, մասնավորապես, գրում է, որ այդ համակարգերը կարող են խոցել թռչող օբյեկտներ ինչպես օդում մեծ հեռավորության վրա, այնպես էլ տիեզերքում։ C-500-ից շատ քիչ բան է հայտնի, թերևս միայն այն, որ դա C-400 զենիթահրթիռային համակարգի նորացված տարբերակն է։ Նոր համակարգի համար հատուկ ստեղծվել են նաև նոր հրթիռներ: «Էսպորտ վոորուժենիա» ամսագրի փորձագետ Անդրեյ Ֆրոլովի կարծիքով, առաջին գնորդը, հավանաբար, կլինի Հնդկաստանը, որի հետ Ռուսաստանն ունի համապատասխան պայմանագիր։ Ավելի վաղ Սիրիայում Ռուսաստանն արդեն օգտագործել է C-300 և C-400 համակարգերը՝ օդային հարձակումների համար անխոցելի դարձնելով Ասադի կողմից կառավարվող շրջանները։ Հիշեցնենք, ավելի վաղ՝ հուլիսին, «Բլումբերգ» գործակալությունը, հղում անելով թուրքական բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիան համաձայնել է 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար վճարել ռուսական հակաօդային պաշտպանության C-400 համակարգեր ձեռք բերելու համար: Գործարքով նախատեսված է Անկարային երկու C-400 համակարգերի տրամադրում, ևս երկուսի արտադրության կազմակերպում հենց Թուրքիայում։ Այսինքն, ըստ «Բլումբերգի», խոսքը ոչ միայն այդ համակարգերը, այլև դրանց պատրաստման տեխնոլոգիան ձեռք բերելու մասին է: Իսկ C-500 համակարգի պոտենցիալ գնորդների ցուցակում են նշված են և՛ Բաքուն, և՛ Անկարան: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն էլ է երեկ մեկնել է Ռուսաստան, որտեղ նա կմասնակցի «Բանակ 2017» խորագրով միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը մասնակցում է այս կամ այն երկրի ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսներին և դառնում տարբեր սպառազինության, նույնիսկ նորագույն ու գաղտնի պահվող սպառազինության հավանական գնորդ: Խնդիրն այն է, որ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում հայկական կողմի դեմ այդ զենքերը չօգտագործելու թեմա չկա: Որքան էլ պաշտոնական Երևանը խոսում է ռուսական զենքի վաճառքի մասին, միևնույն է, Մոսկվան այդ արձագանքներն իրականում արհամարհում է, Ռուսաստանի Նախագահի կամ ԱԳ նախարարի, կամ Պնախարարի մակարդակով հարկ էլ չեն համարում բացատրություն տալ: Նշանակում է այս իրավիճակը շարունակվելու է մշտապես դրանից բխող` հայկական կողմի համար բոլոր բացասական հետևանքներով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am