Այս հայրենիքը մասնատել փորձողներին ցանկացած տեղում կթաղենք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համայնքապետների հետ նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը խոսել է Սիրիայի քրդական ուժերի մասին, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Էրդողանի խոսքով Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD)-ը և վերջինիս ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG)-ը Սիրիայի հյուսիսում պետություն ստեղծեն: Էրդողանն ասել է, որ երբ որոշ մարդիկ խոսում են Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծելու մասին, նա այդ ամենը ընկալում է որպես վիրավորանք՝ ուղղված իր «քուրդ եղբայրներին»: Ըստ Էրդողանի՝ Սիրիայի քրդերը ցանկանում են Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայի հյուսիսում, ստեղծել «ահաբեկչական միջանցք», որը հասնելու էր մինչև Միջերկրական ծով: Նա շեշտել է, որ այն, ինչ իրենք քուրդ զինյալների դեմ անում են այժմ Թոնդրակում, Քանդիլում (Հյուսիսային Իրաք), Գաբարում և Շըրնաք նահանգի Բեսթլեր-Դերելեր շրջանում, նույնը իրականացվելու է բոլոր այն վայրերում, որտեղ կան քուրդ գրոհայիններ: «Մենք 80 միլիոնանոց միասնական պետություն ենք: Այս հայրենիքը մասնատել փորձողներին ցանկացած տեղում կթաղենք: Այժմ Սիրիայի հյուսիսում մեր վերահսկողության տակ է գտնվում 2.000քկմ տարածք»,- ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ հավելել է Էրդողանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am