Այսօրվա թրքասերներն առաջնային քաղաքական ինքնությամբ արևմուտքի հլու հպատակներ են
Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ այսօրվա թրքասերներն առաջնային քաղաքական ինքնությամբ արևմուտքի հլու հպատակներ են։ Արևմուտքն ում թելադրի սիրել, նրան էլ կսիրեն։ Ում թելադրի ատել, նրան էլ կատեն։ Օրինակ՝ Հունգարիան հրաժարվում է ենթարկվել արևմտյան նեոգաղութատիրության կանոններին, ուստի՝ եթե վաղն արևմուտքը հակահունգարական արշավի շրջանակներում հայտարարի, որ այդ երկրի բանտերում եղած ժամանակ Ռամիլ Սափարովին խոշտանգել են, և հիմա դրամահավաք է հայտարարվում նրա երիկամի փոխպատվաստման համար, Հայաստանից շատերը կմասնակցեն դրան։
Մի՛ զարմացեք ու զայրացեք։ Փորձե՛ք խնդրի էությունը հասկանալ։ Խնդրի էությունը 1991 թ.-ին արևմուտքի հոգևոր-գաղափարական տիրապետությունն ստրկաբար ընդունելու մեջ է։ Խնդրի էությունը նույնիսկ 1998 թ.-ից Հայաստանի գոյությունն ազգային վերաիմաստավորման չենթարկելու մեջ է։ Սրանք են հանգեցրել հայոց գահի կործանմանը։
Այս մասին առաջարկում են ընթերցել իմ «Ո՞րն է, բաբո՛, մեր ինքնիշխանություն» սյունակը։
https://hayaliq.com/sovereignty/
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից