«Հայկազ Բաղմանյանի ճանկերը չե՞ն հասնի ԱԱԾ պետին». Նոր զարգացում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վերաբերյալ նոր քրեական գործի շրջանակներում շրջադարձային զարգացումներ կարող են տեղի ունենալ: Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում էր տվել ՀՔԾ-ում, որի համաձայն՝ դատարանի նախագահին 6 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել մի ընկերությանը պատկանող հողատարածքը ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում տեղեկացել է, որ այդ հողամասը կեղծ փաստաթղթերով վաճառվել է, գումարը հետ է վերցրել: Պարզվում է, որ Մարտունի քաղաքի բնակիչ Մելսիկ Ասոյանը ցանկացել էր դատարանի նախագահի միջոցով տիրանալ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հողատարածքին: Armtimes.com-ը բազմիցս անդրադարձել է այս ընկերության խնդիրներին: Ընկերության տնօրենը մեզ պատմել էր, որ իր ընկերության տարածքի մի մասը դատարանների ապօրինի որոշումներով ձեռք էր բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը: Գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը բազմաթիվ դատական գործընթացներով է անցել, սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները միշտ հօգուտ Հայկազ Բաղմանյանի են վճիռներ կայացրել: «Մասնավոր ընկերությունն իմ ընկերությունն է: Այդ հողը պատկանում է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին, ոնց որ թե տվյալ քաղաքացին 0.30 հա է ցանկացել գնել: Այդ հողը նախկինում ճահիճ էր: Հայկազ Բաղմանյանը խլել էր ոչ միայն 0.60 հա-ն, այլև 0.95 հա-ն: 2013 թվականին Հուսիկ Բաղդասարյանը դիմեց դատարան, որպեսզի սեփականաշնորհեմ այդ հողամասը և վաճառեմ իրեն: Այդ ընթացքում դիմեց դատարան, որպեսզի ինձ պարտավորեցնեն, որ այդ հողատարածքը վաճառեմ իրեն: Ես ստիպված հաշտության պայմանագիր կնքեցի, և 400 հազար դրամ իրենցից վերցնելով՝ վճարեցի այդ հողակտորի հողի հարկը: Ես առաջարկեցի, որ հողի կադաստրային արժեքը վճարեն և ես պրծնեմ այդ տարածքից»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ ինքն այդ հողատարածքը վաճառել է օրինական փաստաթղթերով, քանի որ այդ հողը իր գործարանի տարածքում է գտնվում, իսկ սեփականության իրավունքը պատկանում էր իր ընկերությանը: «Ոնց կարող էին իմ սեփական հողը վաճառեին: Ասում է՝ 2012 թվականին փող է տվել, որ առնեի դատարանից, դատարանն ի՞նչ մարմին է, որ հող գնես: Իսկ ես առքուվաճառք եմ արել»,- հեգնեց Թաթուլ Բաղդասարյանը: Վերջինս սպասում է հատուկ քննչականի ծանուցմանը, որ իրեն հրավիրեն ՀՔԾ, քանի որ բազմաթիվ փաստեր է պատրաստվում ներկայացնել: «Բացի դա ես այսօր դիմել եմ Ազգային անվտանգության ծառայություն և խնդրել եմ, որ գործը պահանջեն ԱԱԾ-ի քննչականում քննելու համար, և միանգամից մեղավորները կհայտնվեն: Ակնհայտ է, թե ինչպիսի կեղծիք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, սկսած դատախազից, քննիչից, դատարաններից և այլն: Իմ դիմումին, եթե ընթացք տան, մի շարք պաշտոնյաներ կկալանավորվեն, այդ թվում՝ նախկին քաղաքապետը, կադաստրի պետը»,- ասաց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը՝ նշելով, որ եթե նույնիսկ միայն ՀՔԾ կանչեն, էլի բացահայտումներ կանի: «Երբ որ Հայկազ Բաղմանյանը մեր ընկերությանը դատի տվեց, այդ ժամանակ ես առարկություններ ներկայացրեցի, ստիպված հողը ճանաչվեց համայնքային, որն աբսուրդ էր: Փաստորեն, իմ ընկերության գույքն անհիմն կերպով ճանաչել են Հայկազ Բաղմանյանի սեփականությունը: Իհարկե, կասեմ, որ Հայկազ Բաղմանյանին ներգրավվեք գործով»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը: Անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի հետ իր ունեցած խնդիրներին, ընկերության տնօրենն ասաց, որ մեծ հույսեր է կապում ԱԱԾ տնօրենի հետ: «Ես այսօր մեծ հույս եմ կապում ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, քանի որ Բաղմանյանի ճանկերը չեն կարող հասնել Կուտոյանին: Ինքը Գեղարքունիքի մարզի բոլոր պաշտոնյաներին սարքել է հանցագործներ, չեմ կարծում, որ ԱԱԾ-ն կենթարկվի Հայկազ Բաղմանյանի ճնշումներին»,- ընդգծեց Թաթուլ Բաղդասարյանը:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am