Մարդահամար՝ գրանտային միջոցներով. ԱՎԾ-ի արտերկրյա գրանտները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում էներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այժմ անդրադառնանք 2006-2016թթ․-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված դրամաշնորհային ծրագրերին։ Այս տարիների ընթացքում ԱՎԾ-ն տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից ստացել է ավելի քան 1 միլիարդ դրամի (ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցություն։ Այպիսով, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը 2006-2007թթ․-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից աշխատանքային միգրացիան ուսումնասիրելու համար ստացել է ավելի քան 5 միլիոն դրամ դրամաշնորհ։ 2007-2008թթ․-ին Շվեդական միջազգային զարգացման գործակալության կողմից հաշմանդամների կենսապայմանների, ժամանակի օգտագործման, շրջակա միջավայրի վիճակագրության և գյուղական տնտեսությունների ռեգիստրի հետազոտությունների համար ԱՎԾ-ին հատկացվել է մոտ 18,5 միլիոն դրամ։ ԱՊՀ վիճակագրական պետական կոմիտեի կողմից «Միջազգային համադրումներ» անվանումով ծրագրի համար 2010-2013թթ․-ին ԱՎԾ-ին տրամադրվել է մոտ 8 միլիոն դրամի աջակցություն։ Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացված մարդահամարի համար ԱՎԾ-ն դրամաշնորհային աջակցություն է ստացել Իտալիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից և անգամ Հնդկաստանից։ Իտալիայի կառավարության կողմից՝ 5,6 միլիոն դրամ, Նորվեգիայի կառավարության կողմից՝ 232,5 միլիոն դրամ, Շվեյցարիայից՝ 185,5 միլիոն դրամ, իսկ Հնդկաստանից ավելի քան 37,4 միլիոն դրամ արժողությամբ 162 միավոր համակարգչային տեխնիկա։ Այսպիսով, 2011 թվականին մարդահամար անցկացնելու համար ԱՎԾ-ն գումարային ստացել է ավելի քան 461 միլիոն դրամի օտարերկրյա դրամաշնորհ (այդ ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 1 միլիոն 150 հազար ԱՄՆ դոլար)։ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2014 թվականին վիճակագրական ծառայությանը դպրոցից դեպի աշխատանք ընտրանքային հետազոտության և գյուղատնտեսության համատարած հաշվառման ծրագրերի համար տրամադրել է 128,7 միլիոն դրամի դրամաշնորհ, իսկ 2015թ․-ին Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն իրականացնելու համար ԱՎԾ-ն ստացել է ավելի քան 219,4 միլիոն դրամ։ Այս նույն հետազոտության համար ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը 2016թ․-ին վիճակագրական ծառայությանն է տրամադրել մոտ 223,5 միլիոն դրամ։ Այսպիսով, վերջին 10 տարիների ընթացքում ԱՎԾ-ին հատկացված 1 միլիարդ դրամի դրամաշնորհների մոտ 40 տոկոսը հատկացվել է 2011 թվականի մարդահամարի անցկացման համար, իսկ 60 տոկոսը ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունից՝ տարբեր հետազոտությունների համար։   Տաթևիկ Վարդանյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am