Եվրոպայի վրա «մատ թափ տալու» և «դաս ստանալու» ռեժիմում

Օրերս առաջ, կարելի է ասել, սկանդալային իրադարձություն է տեղի ունեցել Եվրոպայի սրտում: Իսպանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ծագումով թուրք, գերմանացի գրող Դողան Ահանլիին։ Ձերբակալության պատճառ է դարձել քրեական գործը, որը բացվել էր Գերմանիայի քաղաքացու դեմ Թուրքիայի իշխանությունների կողմից, ովքեր նրա դեմ Ինտերպոլի գծով հետախուզում էին հայտարարել։ Ահանլիի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ գործն ունի քաղաքական ենթատեքստ և բնութագրել այն որպես նպատակաուղղված որս, որը թուրքական կառավարությունն իրականացնում է Եվրոպայի՝ քննադատական տրամադրություններով մտավորականների դեմ։ Դողան Ահանլին Գերմանիայում բնակվում է 1991 թվականից։ Սա իսկապես սկանդալային միջադեպ պետք է համարել: Ի՞նչ է նշանակում գերմանացի գրողին եվրոպական երկրում Թուրքիայի պահանջով նման ձերբակալություն... Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել: Բայց բանն այն է, որ Ահանլին Գերմանիայի քաղաքացի է, նա Թուրքիայի քաղաքացիություն չունի: Գերմանիան Իսպանիային կոչ է արել Թուրքիային չարտահանձնել ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ահանլիին: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը իսպանացի իր պաշտոնակցին խնդրել է, որ հնարավորիս արագ Ահանլիին հնարավորություն տրվի ստանալու հյուպատոսական օգնություն: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին Ինտերպոլի միջազգային հետախուզման համակարգը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար: Այնուամենայնիվ ուրախալի լուր ստացվեց. Իսպանիան հրաժարվեց կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ լրագրողին: Դողան Ահանլըին նախօրեին ազատ է արձակվել: «Պայքարը հասավ իր նպատակին», - սոցցանցերից մեկի իր էջում գրել էր թուրք լրագրողի գերմանացի փաստաբանը, ով հայտնել է, որ Գերմանիայի միջամտությունից ու փաստաբանների ակտիվ աշխատանքից հետո իսպանական դատարանը Թուրքիային ստիպված է եղել հայտնել, որ կալանքի նվազագույն չափի՝ 40 օրվա լրանալուց հետո լրագրողին բանտում պահելու համար համապատասխան հիմքեր իրենք չեն տեսնում: Այնուամենայնիվ, Ահանլըն առայժմ Մադրիդը լքելու և Գերմանիա վերադառնալու իրավունք չի ունենա: Ակհանլըի ազատ արձակման առիթով իր գոհունակությունը հայտնած Մերկելը նշել է, որ թեմայի վերաբերյալ իրենք կապ են պահպանում Իսպանիայի իշխանությունների հետ: Դողան Ահանլին ծնվել է Թուրքիայում: 1984թ. Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո մի քանի տարի անցկացնելով բանտում, նա 1991-ին ներգաղթել է Գերմանիա: Գրողների PEN ընկերակցության Գերմանիայի մասնաճյուղն ասել է, որ Ահանլիի ձերբակալությունը հնարավոր է քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ նա գրել է 1915թ. հայերի զանգվածային կոտորածների մասին: Ահանլին նաև քննադատել է մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում: PEN ընկերակցությունը նշում է, որ Ահանլիի դեմ Անկարայի մեղադրանքները առնչվում են նրա գործունեության Թուրքիայից դուրս գտնվելու ժամանակաշրջանին: Առհասարակ, Իսպանիայի իրավապահների արարքը, մեղմ ասած, անհասկանալի է, ու խիստ դատապարտելի: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչպես են այս օրերին իրենց դրսևորում Թուրքիայի իշխանությունները եվրոպական մեկ այլ պետության` Գերմանիայի նկատմամբ: Այստեղ կրքերը խիստ են բորբոքվել... Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց Գերմանիայում բնակվող թուրք ընտրողներին դեմ քվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցություններին։ Ոչ ավել, ոչ պակաս, Էրդողանն ասել է, թե կուսակցությունները համարվում են «Թուրքիայի թշնամիներ»։ «Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ բոլոր հայրենակիցներին. Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» հանդիսանում են Թուրքիայի թշնամիներ։ Աջակցե՛ք այն քաղաքական ուժերին, որոնք թշնամի չեն Թուրքիային»,-ընդգծել է Էրդողանը։ Ի պատասխան այս հայտարարության` Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Մերկելի օգտին չքվեարկելու Էրդողանի կոչը: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասել է. «Դա մեր երկրի ինքնիշխանությանը միջամտելու եզակի գործողություն է»: Գաբրիելը հավելել է, որ Էրդողանը ցանկանում է Գերմանիայի բնակիչներին միմյանց դեմ տրամադրել։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը, ով հանդիսանում է Մերկելի հիմնական մրցակիցն ընտրություններում, նշել է, որ Էրդողանը կորցրել է չափի զգացումը, և որ ինքը գնալով ավելի ու ավելի է աջակցում մարդկանց, ովքեր պայքարում են ազատ և ժողովրդավար Թուրքիայի համար։ Այս քննադատություններին էլ հաջորդեց Էրդողանի մեկ այլ ցնցող ու սկանդալային հայտարարություն, որն արդեն, իսկապես, անցնում է քաղաքավարության բոլոր սահմանները: Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելին. «Նա ոչ մի սահման չի ճանաչում: Դու ո՞վ ես, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ: Տեղդ իմացիր: Նա փորձում է մեզ դաս տալ… Դու որքա՞ն ժամանակ ես քաղաքականության մեջ: Քանի՞ տարեկան ես», ասել է Էրդողանը թուրքական հեռուստատեսությամբ հեռարձակվող խոսքում: Հիշեցնենք, որ Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին, և այս ընտրությունների նախաշեմին, փաստորեն, գերլարվել են Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները: Եվրոպային «դաս տալու» ռեժիմը Էրդողանի համար դարձել է առօրյա, և արդեն միայն կարելի է զարմանալ եվրոպացի առաջնորդների ունեցած անսահման համբերությամբ` Էրդողանի հետ ամենօրյա «լեզվակռիվների» այս շարունակական թոհուբոհում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am