Համեցեք մատաղի․․․ գառնուկը՝ Արցա՞խ, Հայաստա՞ն, թե՞ Արցախ-Հայաստան-Սփյուռք

Թե օժտված լինեի գեղանկարչի կամ ծաղրանկարչի, ընդհանրապես նկարչի ձիրքով՝ վերջին տարիներին երկրիս, ազգիս պատուհասած արհավիրքը կփորձեի արտահայտել մի պատկերով։
Նախ կջնջեի նախկինում արված ուրվագիծը, որտեղ հիպնոսացած ճագարը սրընթաց նետվում է վիշապի երախը։ Ապա կպատկերեի դյուրահավատ հայացքով, ճաղերից ներս հայտնված մի գառնուկի, որին մատաղի ծիսակատարությանը մի փոքր շուտ ներկայացած մասնակիցները ճաղերի արանքից մերթընդմերթ մի փունջ թարմ խոտ են մատուցում, աչքի պոչով հետևելով՝ նկատվեց արդյոք շրջապատում իրենց գթասիրտ վերաբերմունքը։ Գուցե այլևս անիմաստ կլիներ ետնաբեմում պատկերել խանդավառ հայացքով կիսալուսին դաշույնը սրող, կիսալուսնով արնագույն շապիկը հագին մսագործին(ղասաբին)։

Կարևորը, որ հնարավոր լիներ պատկերել այդ պճնված հրավիրյալների էությունը, որոնք ոչ միայն մատաղի արարողություններին, այլ ընդհանրապես բոլոր իրադարձություններին հայտնվում են մի փոքր մեկնարկից շուտ, համարելով, որ իրենք ժամանակի առաջատարներն են, կամ նույնիսկ ժամանակ ուղղորդողները։ Իսկ անհոգ զրույցների ընթացքում քննարկում են, թե ում նախապես նոբելյան խաղաղության մրցանակ շնորհել, քանի դեռ չի սեղմել պատերազմի կոճակը։ Կամ թե որ ցեղատեսակը նախապես սևագրել «Կարմիր գրքում» և բնաջնջելուց հետո «ցավով» մաքրագրել։

Ի վերջո՝ կդժվարանայի ընտրել գառնուկի անունը, ինչի համար կփորձեի խորհուրդ հարցնել ասենք BBC-ի,կամ Charlie Hebdo-ի խմբագրականներից։

Գառնուկին անվանել Արցախ՞, Հայաստան՞, թե Արցախ-Հայաստան-Սփյուռք։

Արա Սամսոնյան
Ինժեներ
Գերմանիա





դիտվել է 484 անգամ
Լրահոս
66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am