Երեխան մահացած է ծնվել. նոր մանրամասներ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում («Հանրապետական ծննդատուն») շաբաթ` օգոստոսի 19-ին, նորածին է մահացել: Կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, արձագանքելով տեղեկությանը, armtimes.com-ին ասաց, որ դա եղել է ոչ թե նորածնի, այլ պտղի ներարգանդային մահ: «Մոր մոտ առաջացել է ընկերքի տոտալ` լրիվ, անջատում, պտուղը լավ չի շնչել: Բարեբախտաբար, հասցրեցինք մոր կյանքը փրկել: Պտուղն այդ տոտալ անջատման հետեւանքով եղել է շնչահեղձ: Ընկերքի լրիվ անջատումն է պատճառը, որ միակ լուծում համարվել է կեսարյան հատումը»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երեխային կորցրած կնոջ հարազատների համար անհասկանալի է եղել, թե ինչու է որոշվել կեսարյան հատում անել: Ինչ վերաբերում է ընկերքի անջատման պատճառին, բուժհաստատության տնօրենը պատասխանեց. «Ընկերքի անջատման պատճառն ամբողջ աշխարհում ուսումնասիրվում է: Դա համարվում է համար մեկ պրոբլեմը ծննդօգնության մեջ: Պատճառներից կարող են լինել ընկերքի անբավարարությունը, ընկերք-արգանդային անբավարարությունը, բորբոքային պրոցեսները, իմունանբավարարությունը, հորմոնալ խանգարումները եւ այլն: Միանշանակ պատճառ չկա: Այսօր Հայաստանում բավական շատ է տարածված ընկերքի անջատումը հղիության ժամանակ` մասնակի կամ լրիվ: Այնպես որ, դա եզակի դեպք չէ»,- նշեց հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը: Ինչ վերաբերում է այդ խնդիրը կանխատեսել ու կանխելու մասին հարցին, նա պատասխանեց. «Հղիության ժամանակ, երբ լինում է, գալիս են հետազոտության, ախտորոշում, բուժում ենք: Բայց, երբ որ ծննդաբերության ժամանակ կինը ցավ է տալիս, դա հանկարծակի է առաջանում»: Ռազմիկ Աբրահամյանը չի ընդունում չծնված երեխայի հարազատների մեղադրանքները` ուղղված բժշկին` ասելով, որ նա մեր հանրապետությունում ճանաչված գիտությունների դոկտոր է, շատ բարձր կարգի մասնագետ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am