Նոր հարված ԵՏՄ-ից

Ընդհանրապես, որքան էլ դա մեզ դուր չգա, Թուրքիայի տնտեսությանը մատների արանքով նայել չի կարելի: Թուրքիայի տնտեսությունը բավական տպավորիչ որակական փոփոխություններ է կրել վերջին տարիներին: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով անցած տարի Թուրքիան եղել է աշխարհի 60-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույն սանդղակում 67-րդն է: Մեկ շնչին Թուրքիայում հասնում է 10 հազար 700 դոլար ՀՆԱ, Ռուսաստանում՝ 8 հազար 900 դոլար: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի դեպքում ունենք հիմնականում հումքային տնտեսություն, իսկ Թուրքիայի տնտեսությունը ավելի շատ վերամշակող բնույթ ունի, պարզ կդառնա, որ գուրծ ունենք տարածաշրջանի թերեւս ամենալուրջ խաղացողի հետ: Ու հիմա այդ սուբյեկտը կարող է ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ, որի անդամն ենք նաեւ մենք: Ի՞նչ է նշանակում առեւտրի համաձայնագիր: Եթե երկու բառով նկարագրելու լինենք, ապա դա փոխադարձ անմաքս առեւտուրն է: Հիմա, ելնելով դրանից, փորձենք ուրվագծել այն իրավիճակը, որը կստեղծվի Թուրքիայի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելուց հետո: Եվ որ ամենակարեւորն է՝ ինչպես դա կազդի մեր տնտեսության վրա: Մի խոսքով, ԵՏՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի ռեժիմը ուղղակի սպառնալիք է մեր արտադրողների համար: Իհարկե, մյուս տեսանկյունից դա կարող է խթան հանդիսանալ, որ մեր տնտեսվարողները կձգտեն ներդրումներ անել, արդիականացնել արտադրությունը, նվազեցնել ինքնարժեքը եւ այլն: Սակայն, ցավոք սրտի, դա տեսական տարբերակ է, իսկ գործնականն այն է, որ մեր արտադրողները պարզապես դուրս կմղվեն ռուսական շուկայի այն սեգմենտներից, որտեղ «մոդան» թելադրում են թուրք արտադրողները: Այլ կերպ ասած, քննարկելի է, թե ինչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիա-ԵՏՄ  ազատ առեւտրի հնարավոր ռեժիմը: Գուցե քաղաքական իմաստով Հայաստանը կարող է ակնկալել որոշակի դրական արդյունքներ: Սակայն տնտեսական իմաստով այդ ռեժիմը լուրջ մարտահրավեր է մեզ համար: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am