Վարդենիսցի 17-ամյա աղջիկը ընկերոջ պատճառով փորձել է նետվել 5-րդ հարկից
Վարդենիսցի 17-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել. նա փորձել է 5-րդ հարկից ցած նետվել: «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ անչափահաս աղջիկը այդ քայլին է դիմել այն պատճառով, որ իր ընկերոջը մաս-մաս մինչև 400 000 ՀՀ դրամ գումար է տվել, իսկ վերջինս էլ հրաժարվել է այն վերադարձնել: Դեպքի հանգամանքները պարզում են, ոստիկանությունում հետաքննություն է կատարվում:
