Հովիկ Աբրահամյանը ո՞ւր է տեղափոխում իր կապիտալը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից armtimes.com-ը տեղեկացավ, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին հունվարին: Ընկերության կանոնադրական կապիտալը 174 միլիոն 750 հազար դրամ է: 1996 թվականից ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն էր Սերգո Կարապետյանը, իսկ 2011 թվականից վերջինիս որդին՝ Վաչագան Կարապետյանը: 2017 թվականի հուլիսի 26-ին ընկերության հասցեն փոփոխվել է, որն արտացոլվել է նաև կանոնադրության մեջ: Իրավաբանական անձանց ռեգիստրից մեզ տեղեկացրեցին, որ ԲԲԸ-ների բաժնետերերի ռեեստրն իրենք չեն վարում, այդ իսկ պատճառով էլ բաժնետիրոջ մասին տեղեկատվությունը հասանելի չէ նույնիսկ վճարում կատարելու դեպքում: Տեղեկությունը փորձեցինք ստուգել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ից, որտեղից հայտնեցին, որ բաժնետերերի փոփոխություն տեղի չի ունեցել: «Մեր բաժնետերերի ցուցակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- փոխանցեց ընկերության ներկայացուցիչը: Հարցին, թե բաժնետերերի փոփոխման վերաբերյալ բանակցություններ այժմ չե՞ն ընթանում, գործարանից պատասխանեցին. «Ոչ, ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am