Կաշառք վերցնողը Վարչական դա­տարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն երեկ հաղորդագրություն տարա­ծեց, որ ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը տան հետ կապված առքուվաճառքի պայմանագիրը լուծարելու համար դիմել է դատարան, սակայն հայցն առաջին ատյանում մերժվել է: Ա. Ս.-ն հայտ­նել է, որ իր հոր ծանոթը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ. ամռանը խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի մի դատավորի և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Ապա հայրը՝ որպես կաշառք, դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10 հազար դոլար գումար, որից, ինչպես հետագա­յում պարզվել է, Ա. Ա.-ն 3 հազարն իրեն է վերցրել, մնացած 7 հազարը փոխանցել է դատավորին: Մենք տեղեկացանք, որ կաշառք վերցրած դատավորը վարչական դա­տարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է: Դատական համակարգում զարմացած են այս պատմությունից, քանի որ այստեղ «մեծ կալիբրի գործեր չեն քննվում, մանր-­մունր բաներ են, որոնց հանգուցալուծման համար էլ մեծ գումարներ չեն տա»: Ար­գիշտի Ղազարյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է դատարանում՝ որպես քարտուղար, դա­տավորի օգնական: Ապա փաստաբան է եղել, աշխատել է ՀԷՑ-ում՝ որպես գլխա­վոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ: Իսկ 2008-ից վարչական դատարանի դատավոր է: Նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, նոտար է աշխատում Շենգավիթում: Վերջինիս քույրն էլ դատա­վոր Գայանե Մազմանյանն է՝ Կենտրոնի դատարանում»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am