Արծվիկ Մինասյանն ընդդեմ Արամայիս Գրիգորյանի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի և Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները: Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, օգոստոսի 14-ին մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ Խոսրովի անտառ էին մեկնել մարզպետարանի աշխատակիցներն ու Արտաշատի և Արարատի տարածաշրջանների 51 համայնքների ղեկավարները: Սակայն, պարզվում է, տեղում նրանք հրաժարվել են կատարել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ հրդեհաշիջմանն օգնելու հանձնարարականները՝ պատճառաբանելով, թե ենթարկվում են ոչ թե նախարարին, այլ մարզպետին: Սա, բնականաբար, դուր չի եկել Արծվիկ Մինասյանին, որն էլ պահանջել է մարզպետարանի աշխատակիցներից ու գյուղապետերից անհապաղ լքել տարածքը: «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հաստատել է կատարվածը՝ բավական վրդովված պատմելով. «Ես որևէ անգամ որևէ մարմնի մասին բացասական բաներ չեմ ուզում ասել, բայց սա նաև դաս է, որպեսզի պետական մարմինները, համայնքային իշխանությունները կարողանան կազմակերպված աշխատել: Ես այստեղ, օրինակ, մարզային իշխանությունների արդյունավետ աշխատանք չեմ տեսել»: Այնուհետև, բնապահպանության նախարարը բավական կոպիտ է խոսել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հասցեին՝ շեշտելով, որ հրդեհաշիջման օրերին նրան չի տեսել դեպքի վայրում. «Չեմ տեսել ու չեմ ուզում առհասարակ անդրադառնալ էդ թեմային, չնայած ասում են, որ եկել է, գնացել է, ինչ-որ մարդիկ է բերել: Էդ մարդկանց ես հանդիպեցի, հրահանգեցի բարձրանալ վերև, բայց իրենք ասացին՝ ոչ, ենթարկվում են մարզպետին: Ու ես հեռացրի նրանց այդ տարածքից: Մեզ նման մարդիկ պետք չեն, որ գան, այստեղ նստեն ու առանց պատասխանատվություն զգալու, երբ վերևում օգնության կարիք կա, իսկ իրենք պարզապես ձևականության հետևից են ընկել: Ես, առհասարակ, չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին»,- պատմել է Արծվիկ Մինասյանը: Մեկնաբանությունների համար «Ժողո­վուրդ»-ը դիմեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Սակայն նա բա­վական նյարդայնացած արձագանքեց՝ հայտարարելով, որ հրդեհաշիջման օրե­րին պասիվ չի եղել, ու այդ մասին խոսակցությունները պատվերի հետևանք են: Կատարվածի մեջ հատկանշական է փաստը, որ միմյանց դեմ են դուրս եկել մար­դիկ, ովքեր տևական ժամանակ եղել են նույն թիմի անդամ: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ անդամ է: Իսկ Արամայիս Գրիգորյանը թեև անկուսակցական է, սակայն երկար ժամանակ գործել է «ՀՅԴ ծիրին մեջ». 2007թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ հա­մամասնական ցուցակով, հետո՝ 2008թ., ՀՅԴ քվոտայով նշանակվել է ՀՀ գյուղատն­տեսության նախարար: Սակայն մեկ տարի անց, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ վայր դնելով պորտֆելները, Արամայիս Գրիգորյանը ևս հրաժարական տվեց»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am