Ալիևի ռեժիմը «մաքուր» ճողոպրում է Իրանից

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր իր երկրի քաղաքացիներին կոչ արեց ձեռնպահ մնալ Իրան այցելելուց։ «Հաշվի առնելով Իրանում անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական առաքելության դեմ իրականացված ահաբեկչական գործողությունն՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, եթե դա ծայրահեղ անհրաժեշտ չէ, իսկ այցելելու դեպքում մեծ զգուշություն ցուցաբերել»,-հունվարի 31-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նշելով, որ հյուպատոսական հարցերով Իրանում Ադրբեջանի քաղաքացիները կարող են դիմել Թավրիզում գտնող գլխավոր հյուպատոսություն։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումից հետո դեսպանատան աշխատակազմը տարհանվել է Բաքու։ Հարձակման հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են։
Ադրբեջանի նախագահը միջադեպը ահաբեկչություն է որակել։ Մինչդեռ Իրանի պաշտոնյաները պնդում են, որ հարձակվողն անձնական, ընտանեկան խնդիրներ է ունեցել։

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը...

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը, կիրակի օրը լրագրողներին հայտարարեց հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Մենք ամբողջությամբ կասեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը»,-ասել է փոխարտգործնախարարը։ Խալաֆովը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունում մնացել է հինգ աշխատակից, որոնք կհսկեն վարչական շենքը և դեսպանատան գույքը։ «Բայց նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,-մանրամասներ է հայտնել նա։

Նրա խոսքով դեսպանատան գործունեությունը դադարեցնելու որոշումը չի տարածվում Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության վրա, որը շարունակում է աշխատել։

Երեկ էլ «Ադրբեջանական ավիաուղիների» հատուկ չվերթով Իրանից տարհանվեցին դեսպանատան աշխատակիցները: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ ինքնաթիռը նախորդ օրը երեկոյան վայրէջք է կատարել Բաքվում։ Բաքու է փոխանցվել նաև դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով զոհված անվտանգության ծառայության ղեկավարի դին։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, մեկնաբանելով դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը, ասել է. - «Վիեննայի կոնվենցիայի համաձայն, երկիրը, որտեղ գտնվում է դեսպանատունը, պատասխանատու է անվտանգության համար։ Հետևաբար, Իրանը պատասխանատու է ահաբեկչության և դրա ծանր հետևանքների համար»։

Խալաֆովը նաև հավելել է, որ Բաքուն բազմիցս ծանուցել է Իրանի իշխանություններին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ուժեղացման անհրաժեշտության մասին, քանի որ կան որոշակի ռիսկեր։

Խալաֆովի խոսքով՝ Բաքուն համաձայն չէ Թեհրանի վարկածին, ըստ որի, հարձակման պատճառ են դարձել ընտանեկան հանգամանքները։ Ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարարի՝ միջադեպը մեծ վնաս է հասցրել Բաքվի և Թեհրանի հարաբերություններին։

Բաքվում երեկ վերջին հրաժեշտն են տվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման ընթացքում զոհված անվտանգության ծառայության սպա Օրհան Ասքերովին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ասքերովին հուղարկավորել են «Շեհիդների ծառուղում»։ Trend գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի սպայի հուղարկավորության արարողությանը մասնակցել են բոլոր ուժային կառույցների ղեկավարները՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Պետանվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը, ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը։

Թե ինչու է Ալիևը խուճապահար իր քաղաքացիներին հանում Իրանից` միայն ենթադրություններ կարելի է անել: Արդյոք Իրանում Ադրբեջանի դեսպանատան միջադեպն ընդամենը առի՞թ էր, որպեսզի Ալիևի ռեժիմը «մաքուր» ճողոպրեր Իրանից, ունենալով տեղեկություններ, որ առաջիկայում Իրանում անհանգիստ ժամանակներ կարող են վրա հասնել:

Ի դեպ, երեկ Իրանը հաստատեց Սպահանում գտնվող ռազմական գործարանին հունվարի լույս 29-ի գիշերը հասցված հարվածի մասին տեղեկությունները, կիրակի երեկոյան հաղորդել է իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությունը՝ պնդելով, որ երկրի ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել գործարանը գրոհած քվադրոկոպտերները։

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գործարանը գրոհել են երեք անօդաչու սարքեր, «որոնցից երկուսը խոցվել են երրորդի հասցրած վնասն էլ աննշան է եղել»։ Անօդաչու սարքերի ծագման մասին առայժմ տեղեկություններ չկան։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը Սպահանում իրականացված հարձակման հետ որևէ կապ չունի։ Իսկ ահա Իսրայելը հարձակումների փաստն առայժմ չի մեկնաբանել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3145 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am