Ինչի կամ ում վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը

Եթե մի պահ ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դիտավորությամբ կամ դավաճանաբար է գործում, ապա հարց կարող է առաջանալ, թե ինչի կամ ում վրա է հույսը դրել նա։

Հայաստանի ու Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը պետք է հայկական բանակը լինի։ Նիկոլ Փաշինյանը 44–օրյա պատերազմից հետո այս ուղղությամբ ոչ մի էական բան չի արել․ վկան մեր տարածքային ու մարդկային կորուստները 2020–ի նոյեմբերի 9–ից հետո, վկան Վարդենիսի զորամասում տեղի ունեցածն ու մեր 15 զինծառայողի մահը։

Ալիևը պահանջում է չվերականգնել հայկական բանակը, Նիկոլն իրականացնում է նրա այդ պահանջը։ Նա ժողովրդին կերակրում է «խաղաղության դարաշրջանի» մասին բլեֆներով։ Տարածաշրջանը վառոդի տակառի է վերածվել, իսկ սրանք թմրեցնում են մարդկանց, թե բա՝ խաղաղություն ենք բերում։

Պետություններն իրենց անվտանգությունն ապահովում են ոչ միայն սեփական զինված ուժերի, այլ նաև այլ պետությունների հետ ռազմաքաղաքական դաշինքների ու արտաքին ճիշտ քաղաքականության արդյունքում։ Նիկոլի վարած քաղաքականությունն ասվածի հակառակն է։ Նա ամեն ինչ անում է հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները ոչնչացնելու ուղղությամբ։ Նիկոլն այնպես է արել, որ Երևանի ու Մոսկվայի պաշտոնական հարաբերությունները դարձել են թշնամականին մոտ։

Նիկոլը և Իլհամ Ալիևը համատեղ թիրախավորում են Արցախում ռուս խաղաղապահներին։ Նիկոլը նաև Գյումրիում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը։ Հարց է առաջանում՝ եթե ոչ ՌԴ–ն, ապա ո՞ր երկիրն է «գետնի վրա» անվտանգային բարձիկ խոստացել Հայաստանին, որ եղածը փլուզում է Նիկոլը։

Արևմուտքը բազմիցս է հայտարարել, որ անվտանգային հարցերում որևէ կոնկրետ գործողություն, բացի հայտարարություններից չի անելու։ Ու չնայած այս ամենին՝ Նիկոլը քանդում է հայ–ռուսական հարաբերությունները, Իրանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, քծնում է Թուրքիային ու խաղաղություն է մուրում Ադրբեջանից։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգային հարցերում ապավինում է Թուրքիային ու ակնկալում Ադրբեջանի ողորմածությունը։ Եթե նա անկեղծ է այդ ուղղությամբ գնում, ուրեմն հիմար է ու շատ ավելի մեծ փորձանք է բերելու մեր երկրի գլխին, քան բերեց 44–օրյա պատերազմի արդյունքում։ Եթե Նիկոլն անկեղծորեն կարծում է, որ կարելի է Արցախը հանձնել Ադրբեջանին ու այդ գնով խաղաղ ապրել, ապա քառակի հիմար է։

Իսկ եթե Նիկոլը լավ էլ հասկանում է, թե ինչ է անում, բայց այդուհանդերձ գնում է այդ ուղղությամբ, ուրեմն գործ ունենք պետական դավաճանության հետ։

Երկու դեպքում էլ Նիկոլն իրավունք չունի պետություն ղեկավարել, քանզի և՛ հիմարության, և՛ դավաճանության դեպքում արդյունքները ողբերգական են լինելու։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․։ Վերջում մի քանի այլ հարցեր էլ են առաջանում․ ում և ինչի վրա հույս դրել հայ ժողովուրդը, որ դեռ հանդուրժում է Նիկոլի իշխանությունը, ինչին են սպասում քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ինչ են մտածում ռուսները, ինչքան կդիմանան Իրանի նյարդերը։ Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլով ապագա չկա, բայց դեռ կոնկրետ քայլ չեն անում։ Սրանից օգտվելու են միայն Թուրքիան ու Ադրբեջանը։ Բա հետո՞․․․

7or.am

դիտվել է 795 անգամ
Լրահոս
Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video) Վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է Թեժ իրավիճակ․ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չեն տալիս՝ մեր ակցիայով քայլերթ անենք (video) «Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video) «Սևանը, Ջերմուկը կորցնելու եք․․․ հասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է»․ թեժ իրավիճակ (video) Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am