Երևանում «Toyota Land Cruiser»-ի վարորդը հայտնվել է «Ոսկե համբույր» ռեստորանի տարածքում
«Shamshyan.com»-ը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Սուրեն Բաբայանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 ՍԼ 222 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, այնուհետև դուրս եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե ճաղավանդակներին և հայտնվել կանաչ գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է տեսուչ Գուրգեն Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։