ԱՄՆ-ն Թուրքիային նեղն է գցում հայկական եկեղեցու համար

Հրապարակվել է աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը: Աշխարհի բնակչության երկու երրորդից ավելին զրկված է կրոնի ազատության իրավունքից, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ներկայացնելով Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը անդրադարձել է աշխարհում կրոնի ազատության ամենամյա զեկույցին՝ առանձ նացնելով այն 7 երկրները, որտեղ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականությունն ու չարաշահումները ամենաբարձր տեղում են: Համաձայն ԱՄՆ-ի պետքարտուղարության Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցի՝ ԻՊ խմբավորումը կրոնական ազատության ամենամեծ սպառնալիքներից մեկն է: «Իսլամական պետությունը պատասխանատու է եզդիների, քրիստոնյաների և շիա մահմեդականների դեմ իրականացրած ցեղասպանության համար: ԻՊ-ը նաև պատասխանատու է նշված խմբերի, մասամբ նաև սունի մահմեդականների, քրդերի և այլ փոքրամասնությունների դեմ իրականացրած էթնիկ զտումների և մարդկության դեմ ուղղված հանցանքների համար»,- իր ելույթում ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Թիլերսոնը նաև նշել է, որ կրոնական հետապնդումներն ու անհանդուրժողականությունը լայն տարածում ունեն բազմաթիվ երկրներում՝ վկայակոչելով, որ աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսը ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում: Պետքարտուղարության զեկույցը կոչ է անում մի շարք երկրների, այդ թվում դաշնակից Սաուդիան Արաբիային, հարգել և ապահովել բոլոր քաղաքացիների կրոնական ազատությունը: «Այս կառավարությունը չի ճանաչում ոչ մահմեդականների կրոնական իրավունքներ, դեռ ավելին այն քրեական պատասխանատվության է ենթարկում և տուգանում հավատուրացության, աթեիզմի և իսլամն աղավաղելու համար», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ուշագրավ է զեկույցում Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականության վերաբերյալ հիշատակումը ԱՄՆ պետդեպի կողմից: «Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»: Մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915 թվականին ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զեկույցը հիշատակում է նաև, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում: Ադրբեջանում 2016-ին ձերբակալվել է կրոնական 86 առաջնորդ, որոնց տեղական դիտորդները քաղբանտարկյալ են համարում: Պետքարտուղարությունն ընդգծում է, որ առավել բարդ է ոչ ավանդական կրոնական խմբերի վիճակը, որոնք փաստորեն զրկված են ազատ հավաքվելու իրավունքից: «Իշխանությունները շարունակում են փակել կրոնական հաստատություններ և խափանել կրոնական ծառայությունները», - նշում է Պետքարտուղարությունը: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա նշվում է, որ մտքի, խղճի և կրոնի ազատությունն ապահովված է Սահմանադրությամբ, նշված է զեկույցում, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հռչակված է Հայաստանի ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան: Կրոնի ազատության դեմ ուղղված միջադեպերը Հայաստանում, հարևանների համեմատ, հազվադեպ են, սակայն՝ գոյություն ունեն: Մասնավորապես, զեկույցը նշում է 2016-ի հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավետարանական եկեղեցու քահանայի դեմ բռնությունները և Եհովայի վկաների դեմ ճնշման 17 դեպքերը: Եհովայի վկաների դեմ 11 բռնության դեպք էր գրանցվել 2016-ին Վրաստանում, որտեղ, զեկույցի գնահատմամբ, ոչ ավանդական կրոնական խմբերն ընկալվում են որպես ազգային ինքնության պահպանման վտանգ: Տարածաշրջանում առավել բարդ է կրոնի ազատության հետ կապված իրավիճակը Իրանում, որտեղ քրիստոնյաները, բահայի հավատքի և այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հալածանքների են ենթարկվում: «Իրանը շարունակում է իր քաղաքացիներին մահվան դատապարտել մշուշոտ հավատուրացության մեղադրանքներով. 2016-ին 20 մարդ մահապատժի է ենթարկվել «Աստծո դեմ պատերազմ վարելու» մեղադրանքով», - նշել է Թիլերսոնը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիշեցրել է, որ կրոնի ազատության սահմանափակումը ծայրահեղականություն և կրոնական արմատականություն ծնող հիմնական պատճառներից մեկն է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am