Հայերի մեջ դավաճանությունը՝ պատմական ավանդու՞յթ. ինչ է կատարվել Իսրաելում

Այն, որ վերջին պատերազմի պարտությունից հետո հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվեց ողջ աշխարհով մեկ, գիտեն բոլորը: Իսրայելում հայերի հանդեպ տրամադրությունների փոփոխությունները ունեն մի քանի պատճառ: Նախ վերջին արցախյան պատերազմը շեշտակի մեծացրեց Ադրբեջանի դերը և հակառակը՝ միաժամանակ նվազեցրեց Հայաստանի նշանակությունն իսրայելական հանրության համար: Դեռ մինչև պատերազմը, Իսրայելում Ադրբեջանին համարում էին ռազմավարական դաշնակից, օգնում այդ երկրին, հույս ունենալով, որ Բաքուն կարող է տրամադրել իր տարածքը Իրանի դեմ հետախուզական նպատակներով: Մինչ պատերազմը Բաքուն արդեն դարձել էր իսրայելական զենքի հիմնական գնորդներից մեկը:

Բացի այդ, Իսրայելում Ադրբեջանին դիտարկում էին որպես մի երկիր, ով կկարողանա օգնել Թել-Ավիվին բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Դրա դիմաց Իսրայելը պատրաստ է աջակցել Թուրքիային և Ադրբեջանին իրենց պանթուրքիստական ծրագրերի կյանքի կոչման հարցում։

Իսրայելը թուրքական աշխարհի հետ հարաբերությունները բարելավելու միջոցով փորձում է թուլացնել իր հանդեպ բացասական տրամադրությունները իսլամական աշխարհում:

Վերջին պատերազմից հետո, որտեղ Ադրբեջանը հաղթանակ տարավ, Իսրայելում շեշտակիորեն մեծացավ Ադրբեջանի դերն ու նշանակությունը:

Թել-Ավիվում նույնիսկ համարում են, որ Ադրբեջանին կարելի է օգտագործել Իրանի դեմ ապագայում ռազմական գործողությունների համար: Ինչպես որ Ուկրաինային օգտագործում են Ռուսաստանի դեմ: Այստեղ հաշվի են առնում նաև Իրանի ադրբեջանական համայնքի գործոնը, որի միջոցով պիտի փորձ արվի կազմալուծել Իրանի պետականությունը:

Այս ամենի հետ մեկտեղ, Իսրայելում հայերի հանդեպ խիստ բացասական տրամադրություն էր առաջացել 40 տարի առաջ, երբ հայերից մեկը, փաստացի կաշառքի դիմաց, վաճառեց համայնքին պատկանող տարածքներից մեկը:

Խոսքը Երուսաղեմի արքեպիսկոպոս Շահե Աջամյանի մասին է, ով կաշառքի դիմաց Երուսաղեմի քաղաքապետարանին վաճառեց պատրիարքարանի հողերի մի մասը։ Դրանից հետո նա պարզապես փախավ Երուսաղեմից ու ընդհանրապես Իսրայելից։ Եթե​​ տեղի հայերը հրեաների ու արաբների հակամարտությունն ընկալում էին, որպես անխուսափելի չարիք, ապա սեփական արքեպիսկոպոսի դավաճանությունը համարվում է Երուսաղեմի հայկական թաղամասի պատմության իսկապես ամոթալի էջը:

Հիշեցնենք, որ հայերը ապրում են Իսրայելում, ավելի քան 2000 տարի:

Ավելին, երբ այդ քաղաքն անցավ մահմեդականների ձեռքը 1291 թվականին, այստեղից փախան գրեթե բոլոր քրիստոնյաները, բացառությամբ... հայերի: Մեզ հաջողվեց ինչ-որ ձևով պայմանավորվել մահմեդականների հետ, չփոխելով հավատքը և մնալ այս Սուրբ հողում և ապրել:

Մինչև 1948 թվականը, երբ Իսրայելը դեռ չէր հռչակել իր պետականությունը, այստեղ ապրում էին մոտ 50 հազար հայեր: Պատերազմի պատճառով հայերի մեծ մասը հեռացան երկրից:

1967 թվականի պատերազմից հետո, հայերի թիվը կրճատվեց մինչև մի քանի հազարի:

Սակայն հայ համայնքն ամենացավոտ հարվածը ստացավ հենց ներսից: Փաստացի, մեկ մարդու դավաճանության արդյունքում հայերը կորցրին ոչ միայն տարածքներ, այլև հայերի իմիջին մեծ հարված հասցվեց: Մեզ սկսեցին դիտարկել, որպես դավաճաններ ունեցող ազգի, որին կարելի է նաև հաղթել, ներսից գտնելով դավաճաններ:

Ի միջի այլոց, այդ դավաճանին հայերը ոչ մի վնաս չհասցրին, նա պարզապես հեռացավ Իսրայելից ու անհետացավ հայության ուշադրության կենտրոնից: Այդ արարքից հետո Իսրայելի վերնախավն իր համար հետևություն կատարեց, թե ի՞նչ բարքեր են իրականում տիրում հայերի մեջ, և ոնց կարելի է «պայմանավորվել» իրենց հետ, անհրաժեշտ պահին:

1988-ի շարժումն ու հայերի հաղթանակները 90-ականներին, արմատապես փոխեցին հայերի հանդեպ վերաբերմունքը ողջ աշխարհում, այդ թվում նաև Իսրայելում:

Մինչդեռ վերջին չորս տարվա ընթացքում, մեր հանդեպ կրկին փոփոխվեց վերաբերմունքը ողջ աշխարհում, վատ իմաստով, իհարկե, որից անմաս չմնացին նաև Իսրայելում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 4483 անգամ
Լրահոս
Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am