Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել․ Արմեն Պետրոսյան

«Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել Հունվարի 27-29-ին տեղի են ունեցել արտաքուստ միմյանց հետ ուղիղ կապ չունեցող մի շարք իրադարձություններ, որոնք փոխլրացնելով խիստ պայթյունավտանգ են դարձրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։ Հունվարի 27-ին ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երուսաղեմում (7 զոհ), որին խոստացել է «հզոր և անհապաղ» պատասխան տալ Իսրայելի պատմության ամենից աջակողմյան կառավարության վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նույն օրն Իսրայելում հանդիպել են «Մոսադ»-ի ևԿՀՎ-ի ղեկավարները։ Նույն օրը տարածվել է «Իրանի հետ հարաբերություններում ռազմական սցենարը չբացառելու» վերաբերյալ Ջ. Բայդենի տեսակետը։

Նույն օրը զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ(1 զոհ)։ Բաքվին համակողմանի աջակցության մասին են հայտարարել Թուրքիան ու Իսրայելը։ Արդեն հունվարի 28-29-ին տեղեկատվություն տարածվեց իրանական ռազմական օբյեկտների դեմ հարձակման մասին, որի պատասխանատվությունը ուղղակի կամ անուղղակի կերպով(հակակառավարական «Մոջահեդդինե Խալղ» կազմակերպություն) դրվում է Իսրայելի վրա։

Վերոնշյալի համատեքստում տարածաշրջանում եփվող «ապուրի» բաղադրիչները համալրող աղը կդառնա Իրանի պատասխանը տեղի ունեցած հարձակումներին։ Իսկ կաթսան դեռ կեռա, «ապուրը» դեռ եփելու տեղ ունի։

Հ.Գ. 1. Փորձելով տուրք չտալ ընթացիկ իրադարձությունների քարոզչական և հոգեբանական լայն շերտերին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Իրանի դեմ տեղի ունեցած հարձակումն առավելապես հենց հոգեբանական ճնշման հարթությունում է, երկրի ներսում իրավիճակի թեժացմանը նպաստելը և իհարկե, Իրանին առավել մեծ արկածախնդրության մեջ ներքաշելը։

Հ.Գ. 2. Հայաստանի դիրքավորումը պետք է լինի խիստ աչալուրջ։ Քանի որ նախօրեին Իրանում տեղի է ունեցել նաև երկրաշարժ, կարելի է մեկ տեքստով արագանքել երկու իրադարձություններին միաժամանակ»։

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1074 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am