Բաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դեմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող. Միջազգայնագետ

Վաշինգտոնը շատ ակտիվ աշխատում է եւ բաց դաշտում, եւ կուլիսային դիվանագիտության մեջ, որպեսզի նախեւառաջ Լաչինի միջանցքը բացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Իհարկե, որոշակի ճնշում Ալիեւի վրա կա, որովհետեւ մեծ հաշվով, այն, ինչ անում է Ալիեւը, իրավունքների, մարդու իրավունքների տեսանկյունից խայտառակ մի բան է, եւ սա ընկալվում է աշխարհում: Մեծ հաշվով, Ալիեւը, կարծում եմ՝ մի քանի հաշվարկ էր արել Լաչինի միջանցքը փակելու համար: Առաջին հաշվարկն այն էր, որ միջազգային հանրությունը զբաղված է այլ բաներով եւ չի կարող ուշադրություն դարձնել միջանցքի վրա: Երկրորդը, նա կարծում էր, որ միջազգային մամումը եւս ուշադրության չէր արժանացնի այս թեման: Երրորդ, նա կարծում եմ, որ պաշտոնական Երեւանն առանձնապես ակտիվություն չի ցուցաբերի: Իրականում դա այդպես էլ կա, Երեւանը շատ ակտիվ չէ: Բայց միաժամանակ նրանք հաշվարկել էին, որ Երեւանի պասիվության հաշվին նաեւ հայ համայնքը ակտիվ չի աշխատելու, բայց բոլոր այդ հաշվարկները սխալ գնացին: Նախ, համայնքը շատ ակտիվ սկսեց աշխատել, միջազգային մամուլը շատ ակտիվ սկսեց աշխատել, տարատեսակ հոդվածներ եղան հեղինակավոր լրատվամիջոցներում: Այս ամենը հարվածում է Ադրբեջանի հեղինակությանը: Հիմա Ադրբեջանը հայտնվել է մի իրավիճակում, որ բացել չի բարող Լաչինի միջանցքը, քանի որ դեմքը փրկելու խնդիր ունի, եւ փակ պահել էլ չի կարող, որովհետեւ միջազգային ճնշումը մեծանում է: Նրան սկսել են համեմատել Լենինգրադի բլոկադան իրականացնող Հիտլերի հետ»:

Դիտարկմանը, որ գուցե Ալիեւը հաշվարկել է, որ Արցախում կստեղծի այնպիսի անելանելի իրավիճակ, որ երբ բացի միջանցքը, հայերը զանգվածաբար կլքեն, Սուրեն Սարգսյանն ասաց. «Դա էլ հաշվարկ է, բայց փորձը ցույց տվեց, որ արցախցիները չեն հանձնվել: Ալիեւի յդ հաշվարկն էլ էր սխալ: Այո, ըստ Ալիեւի Արցախին պետք էր հարվածել հենց ձմռանը, որ միանգամից ճգնաժամ լինի, չլինի ջեռուցում, չլինի տաք ջուր, չլինի հոսանք, գազ, սնունդ եւ այլն: Բայց արցախցիները չհանձնվեցին եւ ավելի մոտ գարնանը Ալիեւի այդ պլաններն էլ են փոշիանալու: Արցախցիները ապացուցեին, որ պատրաստ են անգամ այդ սուղ պայմաններում պայքարել, նույնիսկ եթե Երեւանն իրենց միայնակ է թողել»:

դիտվել է 1780 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am