Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը ջախջախում է ամերիկացի ըմբիշին
Փարիզում մեկնարկել է Աշխարհի 2017 թվականի ըմբշամարտի առաջնությունը։ Առաջին օրը գորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայ մարզիկներն արդեն իսկ մրցել են 1/16 եզրափակիչներում: երկրորդ հաղթանակը տոնեց նաև Արթուր Ալեքսանյանը: Մեր օլիմպիական չեմպիոնը 1/8 եզրափակիչում 10։1 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հենքոկի նկատմամբ։
