Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին ոչ միայն վնաս տվեց՝ 44–օրյա պատերազմ ու պարտություն բերելով, այլ շատ ավելի մեծ վնաս է տալիս իր այս քաղաքականությամբ․

1. Նիկոլ Փաշինյանը Պրահայում Մակրոնի, Միշելի, Ալիևի ներկայությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ինչը հնարավորություն է տվել Ադրբեջանի նախագահին փակել Լաչինի միջանցքը, այսինքն՝ միջազգային հանցագործության դիմել՝ ՀՀ ղեկավարի որոշմանը հղում անելով՝ եթե Արցախն ադրբեջանական է համարում Փաշինյանը, ապա Ալիևը կարող է փակել «իր» Ղարաբաղի ճանապարհը, պահանջել հանքերի չշահագործում և հայտարարել «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի մասին,

2․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ՝ կշեռքի տարբեր նժարներին դնելով սեփական անվտանգությունն ու մեր երկրի գոյությունը․ ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարությունը պետք է SOS լինի հայ ժողովրդի համար,

3. Փաշինյանն Արևմուտք–Ռուսաստան գլոբալ հակամարտության մեջ անցել է Արևմուտքի կողմը՝ Հայաստանից ու Արցախից ռուսական զինված ուժերի դուրս բերման քաղաքականություն վարելով, ինչն ուղիղ ճանապարհ է թուրք–ադրբեջանական ներխուժման համար․ ամբողջությամբ արևմտյան ճամբարում գտնվող Վրաստանն ու Թուրքիայի եղբայր Ադրբեջանն ավելի հավասարակշռված դիրք են բռնել ուկրաինական ճգնաժամի հարցում, քան պաշտոնական Երևանը, որը բացահայտ թշնամական վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ,

4․ Հայաստանի ու Արցախի անվտանգության և գոյության երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն (հատկապես Սյունիքի մասով) են, որոնք դեմ են Հայաստանում արևմտյան ցանկացած տիպի դիտորդական առաքելության՝ դա համարելով սպառնալիք իրենց շահերին, սակայն Փաշինյանը մերժում է ռուսական պատրոնաժով դիտորդական առաքելությունը, ռազմատեխնիկական օժանդակությունը, ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, որևէ քայլ չի անում Իրանի հետ ռազմաքաղաքական մերձեցման ուղղությամբ, բայց կողմ է արտահայտվում ԵՄ դիտորդներին, ՀՀ–ում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանը թույլ չի տվել իր տարածքում ԵՄ դիտորդություն՝ իր այդ մերժումը հաղթաթուղթ դարձնելով «գետնի վրա» հարց լուծող ՌԴ–ի ու Իրանի հետ բանակցություններում ու փորձելով Մոսկվայում, Թեհրանում միավորներ հավաքել Երևանի հաշվին, ինչի հնարավորությունը Փաշինյանը լիուլի տալիս է Ալիևին։

5. Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ստացվում է, որ Արցախն Ադրբեջանինն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը․․․ Թուրքիան է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am